Կիմ Չեն Ընը Պուտինից ռուսական ավտոմեքենա է նվեր ստացել

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը Վլադիմիր Պուտինից ռուսական արտադրության ավտոմեքենա է նվեր ստացել, տեղեկացրել է հյուսիսկորեական Կենտրոնական հեռագրական գործակալությունը։

«Հյուսիսային Կորեայի պետական գործերի նախագահ ընկեր Կիմ Չեն Ընին ռուսական արտադրության անձնական մեքենան ներկայացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,- տեղեկացրել է գործակալությունը։

Նշվել է, որ նվերը փոխանցել են Հյուսիսային Կորեայի Աշխատանքային կուսակցության կենտրոնական կոմիտեի քարտուղար Պակ Չոն Չհոնին և Կենտկոմի բաժնի վարիչի տեղակալ, Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույր Կիմ Յո Չժոնին։ Վերջինը հայտնել է, որ այս ժեստը երկու երկրների ղեկավարների միջև հաստատված բարեկամական կապերի վառ վկայությունն է, և ռուսական կողմին է փոխանցել Կիմ Չեն Ընի երախտագիտությունը։

News.am