2024-03-09 09:53
Լրատվական գործակալություններ
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում ապահովել խոսքի Ազատությունը
ԵՄ-ն Ադրբեջանին կոչ է անում ապահովել խոսքի ազատությունը՝ ներառյալ ազատ և անկաշկանդ լրագրությամբ զբաղվելու հնարավորությունը՝ իր միջազգային պարտավորություններին համապատասխան։ Այս մասին «X»-ի իր էջում գրել է Եվրամիության արտաքին և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչի մամուլի քարտուղար Փիթեր Ստանոն։
Նա հիշեցրել է, որ Ադրբեջանում տեղի են ունեցել Toplum TV-ի լրագրողների և «Երրորդ Հանրապետության պլատֆորմի» քաղաքացիական ակտիվիստների ձերբակալություններ։
News.am