2024-03-18 12:25
Լրատվական գործակալություններ
Ղազախստանի արտաքին գործերի նախարարը ժամանել է ՀՀ ԱԳՆ
Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուն ժամանել է Հայաստանի արտաքին գործերի նախարարություն։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։
ԱԳՆ-ում մեկնարկել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Ղազախստանի արտաքին գործերի նախարար Մուրատ Նուրտլեուի հանդիպումը, որից հետո նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով։