Ֆրանսիայում մոտ 400 դպրոցներ սպառնալից տեղեկություններ են ստացել

Անհայտ անձինք վերջին մեկ շաբաթում սպառնալից տեղեկություններ են ուղարկել մոտ 400 ուսումնական հաստատություններ։ Այս մասին հայտնել է Ֆրանսիայի կրթության նախարար Նիկոլ Բելուբեն BFMTV հեռուստաալիքի եթերում։

«Սպառնալիքներն ստացվել են 20 կրթական օկրուգների մոտ 400 ուսումնական հաստատություններում։ Դա շատ շատ է, և դա անթույլատրելի է»,- ասել է Բելուբեն։

Նա նշել է, որ միայն անցած շաբաթ սպառնալիքներ են ստացել Փարիզի ավելի քան 150 դպրոցներ։

News.am