Թուրքիան հայտարարել է, որ Ռուսաստանի հետ «առևտրային բումն» անկում է ապրել
Ռուսաստանի և Թուրքիայի միջև «առևտրային բումը» դանդաղել է Ուկրաինայում ռազմական գործողությունների ժամանակ Մոսկվայի դեմ ԱՄՆ-ի և ԵՄ-ի պատժամիջոցների ընդլայնման պատճառով։ Այս մասին գրում է Bloomberg-ը։
2023 թվականին թուրքական մեքենաշինական արտադրանքի՝ Ռուսաստան արտահանման կտրուկ աճ է գրանցվել։ Թուրքիայի Մեքենաշինական միության նախագահ Քութլու Քարավելիօղլուն կարծում է, որ այս տարի վաճառքը կնվազի 1 միլիարդ դոլարով՝ «ոչ միանշանակ» և «արագ ընդլայնվող» պատժամիջոցների ցուցակների պատճառով։
Արհմիության ղեկավարի խոսքով, ամենաշատը նվազել են հաստոցների, պոմպերի, էլեկտրաշարժիչների մատակարարումները։ Քարավելիօղլուն կարծում է, որ բանկային համակարգի և մատակարարման շղթաների վրա ճնշումների դեպքում «ոչ մի լուրջ արտադրող չի կարողանա պահպանել նույն հետաքրքրությունը Ռուսաստանի նկատմամբ»։
«Փաստինֆո»