2024-04-05 18:34
Լրատվական գործակալություններ
Պոլսի Հայոց պատրիարքն ընդունել է Թուրքիայում Ֆրանսիայի դեսպանին
Պոլսի Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանն ընդունել է Թուրքիայում Ֆրանսիայի դեսպան Իզաբել Դյումոնին։ Այս մասին հայտնել է Դյումոնը X-ում գրառմամբ։
«Ուրախ եմ հանդիպելու Հայոց Պատրիարք Սահակ 2-րդին։ Մտքերի կարևոր փոխանակումներ հանդուրժողականության և միջկրոնական երկխոսության, ինչպես նաև Թուրքիայի հայ համայնքի հարցերի շուրջ»,- գրել է Ֆրանսիայի դեսպանը։
News.am