Եվրախորհրդարանի պատգամավորն առաջարկել է պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանի դեմ
Խաղաղ բանակցությունները, երկխոսությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև ողջունվում են, ինչի կոչն անում է միջազգային հանրությունը, բայց մենք չենք կարող և չպետք է մոռանանք կամ ձևացնենք, թե չենք հիշում քրիստոնյա ժողովրդի վտարումը Լեռնային Ղարաբաղից, որտեղ նրանք ապրում էին չորս հազար տարի։ Այս մասին սոցցանցերում գրել է Եվրախորհրդարանի պատգամավոր Մասիմիլիանո Սալինին։
«Հայ ժողովրդի դեմ ագրեսիան չի կարելի թերագնահատել։ Եվրոպական ինստիտուտներն այսօր գործելու նոր շանս ունեն, ոչ թե միայն դիտելու։ Անհրաժեշտ է քաջություն դրսևորել, ինչի կոչն եմ անում վերջին ամիսներին։
Ես առաջարկել եմ պատժամիջոցներ մտցնել Ադրբեջանի դեմ։ Եվրոպան արժանի չի լինի վստահության, եթե շարունակի քարոզել ընդլայնման ձևեր, իսկ հետո չկարողանա պաշտպանել ժողովրդի պատմությունն ու ապագան, որն այսօր եվրոպական մշակույթ է ներկայացնում։
Էլի ինչ կարող է տեղի ունենալ Լեռնային Ղարաբաղից հետո եվրոպական մեր սահմաններից մի քանի կիլոմետր հեռու։ Ֆրանցիսկոս պապը բանակցությունների կոչ է արել Հայաստանի և Ադրբեջանի միջև, որպեսզի նրանք կարողանան շարունակել երկխոսությունը, օգնեն հարկադրյալ տեղահանվածներին»,- գրել է նա։
News.am