Պեսկովը Հայաստանն անվանել է Ռուսաստանի դաշնակից

Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների նշանակությունը դժվար է գերագնահատել, Երևանը Մոսկվայի մերձավոր գործընկերն է։ Այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ պատասխանելով ՏԱՍՍ-ի հարցին։

«Գիտեք, Հայաստանը մեր մերձավոր գործընկերն է, նա մեր դաշնակիցն է։ Երկիր, որի հետ մեզ միավորում են նաև շատ ինտեգրացիոն ձևաչափեր, ինչպիսին են ԱՊՀ-ն, ԵԱՏՄ-ն և այլն և, իհարկե, պատմական երկկողմ հարաբերությունները, հումանիտար հարաբերությունները, որոնց նշանակությունը դժվար է գերագնահատել»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։

News.am