«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամներն ու կողմնակիցները գիշերն անցկացրել են ԱԺ-ի մոտ

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման համախոհները գիշերել են Բաղրամյան պողոտայում` Ազգային ժողովի շենքի մոտ, որտեղ տասնյակ վրաններ են տեղադրված։

Նրանք սպասում են շարժման առաջնորդ Բագրատ սրբազանի հրահանգներին, որն ավելի վաղ հայտարարել էր քաղաքացիական անհնազանդության ակցիաների անցկացման մասին:

Շարժման առաջնորդի խոսքով` իրենք չափազանց կարևոր անելիք ունեն հունիսի 12-ին, բայց թե ինչ է տեղի ունենալու այդ օրը, չցանկացավ ասել։

Sputnik Արմենիա