2025-07-14 14:09
Լրատվական գործակալություններ
Մի խումբ արցախցիներ գնացին փոխվարչապետի գրասենյակում իրենց խնդիրները քննարկելու
«Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը», չնայած հայտարարություններին, որ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ներկայացուցիչների հետ հանդիպման չեն գնա, քանի որ իմաստ չունի, անարդյունք է, ամեն դեպքում որոշեցին գնալ հանդիպման։
Նրանք մի քանի հոգանոց խումբ ձևավորեցին և գնացին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ներկայացուցիչների հետ հանդիպման՝ քննարկելու իրենց բարձրացրած խնդիրները։
Արցախցիների շահերը կներկայացնի Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը, նաև խորհրդի անդամ Արտակ Մկրտչյանը։
Aysor.am