Փաշինյան․ Հայաստանի, Ռուսաստանի ու Ադրբեջանի փոխվարչապետերի ֆորմատը վաղուց չի գործում

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի փոխվարչապետերի եռակողմ ձևաչափը վաղուց չի գործում։

«Դուք գիտեք, որ Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի փոխվարչապետների եռակողմ ֆորմատը վաղուց չի գործում և չի գործում մեզ հայտնի հանգամանքների բերումով, այդ թվում՝ առկա տեքստի մեկնաբանության շուրջ առկա որոշակի տարընթերցումների, նաև պրակտիկ որոշակի խնդիրների, և ուղիղ ասենք՝ որոշակի անվստահության պատճառով։ Սա է առկա իրողությունը»,– ասել է վարչապետը։

«Փաստինֆո»