ԵԱՏՄ երկրների ԿԲ ներկայացուցիչները նիստ են անցկացրել. ի՞նչ են քննարկել
Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) կենտրոնական (ազգային) բանկերի արժութային քաղաքականության խորհրդատվական խորհրդի նիստում քննարկվել են համատեղ կիբեռուսուցմանը վերաբերող հարցեր։ Տեղեկությունը հայտնում է Ռուսաստանի կենտրոնական բանկը։
«Կողմերը քննարկել են տնտեսական իրավիճակը, դրամավարկային քաղաքականությունը, ԵԱՏՄ անդամ պետություններում հակացիկլիկ բուֆերի կիրառման մեթոդաբանությունն ու պրակտիկան, ինչպես նաև կարգավորիչների գործունեությունը ESG ոլորտում և համատեղ կիբեռհետազոտությունների անցկացումը», - ասված է հաղորդագրության մեջ:
Ղրղզսանում անցկացված նիստին մասնակցել են Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Ուզբեկստանի կենտրոնական բանկերի ներկայացուցիչները:
ԵԱՏՄ-ին անդամակցում են Հայաստանը, Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը և Ղրղզստանը: Ուզբեկստանը միությունում ունի դիտորդի կարգավիճակ։
Sputnik Արմենիա