2025-07-17 09:41
Լրատվական գործակալություններ
Մամիկոն Ասլանյան․ Հուսով եմ՝ մի օր մեր պետությունը իր վրայից կթոթափի իրավական ամենաթողության խարանը
«Ուղիղ մեկ տարի առաջ ` հուլիսի 16֊ին, 2,7 տարի ապօրինի անազատության մեջ գտնվելուց հետո, հայտնվեցի ազատության մեջ։ Ցավոք,այսօր էլ մեր երկրում շարունակվում են քաղաքական բռնաճնշումները,ապօրինի կալանավորումներն ու դատաիրավական հաշվեհարդարները»։ Այս մասին սոցցանցերի իր էջում գրառում է կատարել Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
«Շուտափույթ ազատություն եմ մաղթում բոլոր քաղբանտարկյալներին, ապօրինի կալանավորվածներին։
Հուսով եմ,կգա մի օր,երբ մեր պետությունը իր վրայից կթոթափի իրավական ամենաթողության ամոթալի խարանը»,–գրել է նա։
News.am