Անդրեյ ԿԱՐՏԱՊՈԼՈՎ․ ՓԱՇԻՆՅԱՆՆԵՐԸ ԿԳԱՆ ՈՒ ԿԳՆԱՆ, ԻՍԿ ՀԱՅԱՍՏԱՆԸ ԿՄՆԱ

ՌԴ Պետդումայի պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովն առաջարկել է հանգիստ արձագանքել Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ասուլիսում ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հայտարարություններին։

«Փաշինյանները կգան ու կգնան, բայց Հայաստանը կմնա։ Հետևաբար, եկեք հանգիստ արձագանքենք նման քաղաքական գործիչների հայտարարություններին։ Ինչ վերաբերում է ռոսական ռազմաբազային, ապա բազան գտնվում է ոչ թե ՀԱՊԿ պայմանագրի շրջանակներում, այլ երկկողմ համաձայնագրերի շրջանակներում։ Հետևաբար, այն կշարունակի կատարել մեր խնդիրները, քանի դեռ դրա անհրաժեշտությունը կա», - ասել է նա։

Նա նշել է, Փաշինյանը, իհարկե, այժմ Հայաստանի ղեկավարն է, բայց կա հոյ ժոովուրդ, որի համար ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալը բացարձակապես առաջնահերթություն չէ։

«Կա հանրապետության օրենսդիր մարմին, որը նույնպես պետք է կայացնի որոշումներ։ Ի վերջո, կան միջազգային պայմանագրեր, որոնք պետք է քննարկվեն հետագայում՝ դրանց երկարաձգման կամ չերկարաձգման, կամ ֆինանսավորման տեսանկյունից։ Սա, իմ կարծիքով, բարդ գործընթաց է», - նշել է պետդումայի ներկայացուցչը։

Panorama.am