2025-07-18 08:28
Լրատվական գործակալություններ
ՀԿԾՀ․ ՏԿԵՆ-ի ներկայացրած հաղորդումը սահմանված կարգով և ժամկետում կուսումնասիրվի
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը ստացել է ՏԿԵՆ–ի կողմից ներկայացված հաղորդումը։ Այս մասին NEWS.am–ին հայտնեցին ՀԿԾՀ–ից։
Հանձնաժողովի մամուլի ծառայությունից հայտնեցին, որ ներկայացված հաղորդումը սահմանված կարգով և ժամկետում կուսումնասիրվի, և հանձնաժողովը կհրապարակի իր որոշումը՝ հաղորդումը վարույթ ընդունելու և կառավարիչ նշանակելու մասին։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ՀԷՑ-ի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ։