2025-07-19 11:10
Լրատվական գործակալություններ
Թրամփը հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն հայտարարել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են խաղաղության համաձայնագրի կնքմանը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Հայաստան, Ադրբեջան... Մենք այնտեղ հրաշք ենք գործել, և այն (խաղաղության համաձայնագիրը – խմբ.) արդեն մոտ է հանգուցալուծմանը», – ասել է Թրամփը ամերիկացի սենատորների հետ ընթրիքի ժամանակ։
Հիշեցնենք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հանդիպումը տեղի է ունեցել հուլիսի 11-ին Աբու Դաբիում և տևել է ավելի քան 5 ժամ: Ըստ ՀՀ ԱԳՆ–ի հաղորդագրության` Փաշինյանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգի տարբեր ասպեկտներ: Հայկական կողմը հաջողված է համարում հանդիպումը։
Sputnik Արմենիա