2025-07-19 11:14
Լրատվական գործակալություններ
Եղիսաբեթ ՉՈՒԼՋՅԱՆ․ ԹՈՄ ԲԱՐԱՔԸ ՊԵՏՔ Է ՀԵՌԱՑՎԻ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱՎ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԻ ՀԱՅ ԺՈՂՈՎՐԴԻՑ
Վաշինգտոնի Հայ դատի գրասենյակը դատապարտում է Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքի՝ ՀՀ տարածքը «վարձակալելու» մասին հայտարարությունը։ Այս մասին Alpha News-ի հետ զրույցում ասել է ANCA հասարակայնության հետ կապերի պատասխանատու Եղիսաբեթ Չուլջյանը։
«Հայոց ցեղասպանությունը «հին տպավորություն» որակելը սոսկ պատմության խեղաթյուրում չէ, այլ ժխտում է, իսկ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք»-ի հարցով հայ ժողովրդի ինքնապաշտպանության ձայնը ցեղային կոչելը՝ վիրավորանք ազգին»,- ասել է Չուլջյանը։
Թոմ Բարաքը, նրա խոսքով, պետք է հեռացվի և հրապարակավ ներողություն խնդրի հայ ժողովրդից։