Երթ դեպի «Եռաբլուր»՝ նվիրված Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին

Ապրիլյան պատերազմի վիրավորների մոտ իրավական ոլորտում առաջանում են խնդիրներ, մասնավորապես՝ հաշմանդամության կարգ չտալու հետ կապված, և մենք էլ փորձում ենք նրանց աջակցել: Այսօր՝ ապրիլի 1-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց «Ապրիլյան գործողությունների մասնակիցների միություն» հասարակական կազմակերպության անդամ Վահե Աթանյանը, տեղեկացնում է NEWS.am:

«Ունենք բազմաթիվ վիրավորներ, որոնք ունեն և՛ առողջական, և՛ ֆինանսական խնդիրներ: Ստեղծման նպատակը՝ մեկ տանիքի տակ համախմբելն է Ապրիլյան պատերազմի գործողությունների մասնակիցներին, զբաղվել նրանց խնդիրների լուծմամբ, զոհվածների ընտանիքների հետ կապ պահպանել»,- ասաց Վահե Աթանյանը:

ՀԿ-ի անդամները նշեցին, որ կազմակերպությունում ընդգրկվում են միայն նրանք, ովքեր Ապրիլյան պատերազմի մասնակից են:

Դեռ որևէ խնդրով ապրիլյանի մասնակիցները կազմակերպությանը չեն դիմել: Վահե Աթանյանն ասաց, որ ութ ամսվա ընթացքում դժվար է ինչ-որ բանի հասնելը: Անդամների խոսքով՝ այս ամիսների ընթացքում իրենք փորձել են պատերազմի մասնակիցների վստահությունը շահել. «Շատ ՀԿ-ներ կան, որոնք վստահություն չեն ներշնչում: Այլ ծրագրեր էլ ունենք, դեռ ընթացքի մեջ են, բայց հիմա չենք խոսի, հետագայում դրանք կլուսաբանվեն»,- ասաց Յուրիդա Գաբրիելյանը:

ՀԿ-ի անդամները ներկայացրին առաջիկա մի քանի ծրագրեր՝ այսօր՝ 19:00-ին լինելու է մոմավառություն, այնուհետև՝ երթ դեպի «Եռաբլուր»: Ապրիլի 5-ին կլինի համերգային միջոցառում՝ նվիրված Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին: Հրավիրված կլինեն զոհվածների ծնողները ինչպես՝ Հայաստանից, այնպես էլ՝ Արցախից:

Основная тема:
Теги: