Շարմազանով. ՀՀԿ-ն հանդես է գալիս Քոչարյանի պաշտպանությամբ

Հանրապետական կուսակցությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է:

Այսօր Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մոտ հավաքվել էին բազմաթիվ քաղաքացիներ, ոմանք եկել էին պաշտպանելու ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին, մյուսները՝ բողոքելու նրա հնարավոր ազատման դեմ: Մինչ դատական նիստի մեկնարկը դատարանի մոտ եկավ նաև ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Լրագրողի այն հարցին, թե նա ինչու է եկել՝ ի պաշտպանություն, թե ընդդեմ, վերջինս պատասխանեց, որ նա միշտ հանուն է. «Հանուն ազատության, ես կանգնելու եմ այնտեղ, որտեղ ազատությունն է»: Նա հավելեց, որ

եղել է առաջին քաղաքական գործիչը Հայաստանում, որը Ռոբերտ Քոչարյանին անվանել է քաղաքական բանտարկյալ:

Հարցին, թե արդյոք իր ներկայությունը նաև Հանրապետական կուսակցության դիրքորոշումն է ներկայացնում, նա պատասխանեց, որ Հանրապետական կուսակցությունը մեկ անգամ չէ, որ հայտարարել է այն մասին, որ Ռոբերտ Քոչարյանը քաղաքական բանտարկյալ է, տեղեկացնում է armeniasputnik.am:

Основная тема:
Теги: