Արփինե Հովհաննսիյան․ Վեթինգի ալբանական փորձը բազմաթիվ հարցեր է առաջացնում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Վեթինգի ալբանական փորձը, որն այդքան հաճախ վկայակոչում են նրա կողմնակիցները, բազմաթիվ հարցեր է առաջացնում: Վեթինգի և անցումային արդարադատության հարցերով կլոր սեղանին այս մասին հայտարարեց արդարադատության նախկին նախարար, այժմ հկ ղեկավար Արփինե Հովհաննիսյանը:



Նրա խոսքով, եթե անգամ համաձայնվել նրա հետ, որ կոռուպցիան և Հայաստանում բարեհուսության պակասը դատարանների վեթինգի համար առիթ են, ապա հարկավոր է ավելի ուշադիր ծանոթանալ Ալբանիայի փորձի հետ, նախքան եզրակացություններ անելը:

Ալբանիայում վեթինգի նեդնման նախապատմությունը սկիզբ է առնում 2010-ին ԵԽԽՎ-ում ներկայացված «Կոսովոյում օրգանների վաճառքը և թրաֆիքինգը և դրանում Ալբանիայի դերը» զեկյուցից: Ալբանիայի պաշտոնյաները, ովքեր պետք է էին պայքարեին այդ հանցագործությունների դեմ, ընդհակառակը, ներգրավված էին բոլոր տեսակի հանցագործությունների մեջ և սերտորեն կապված էին մաֆիայի հետ:

Անգամ 2018-ին ԱՄՆ Պետդեպի զեկույցում ասվում է, որ Ալբանիան շարունակում է չկատարել թրաֆիքինգի դեմ պայքարում իր պարտավորությունները, իսկ ալբանական հանցավոր խմբավորումները թմրանյութերի շրջանառության առաջատարների թվում են:

2014 թ. հաջորդեց ԵՄ հատուկ զեկույցը Ալբանիայում արմատական փոփոխությունների անհրաժեշտության մասին, դրված էր ԵՄ-ում Ալբանիայի անդամակցության թեկնածության չեղարկման հարցը:

Ալբանիայի խորհրդարանում ստեղծվել էր բարեփոխումների նախագծի նախապատրաստման հանձնաժողով: «Ուզում եմ հատուկ ընդգծել, որ վեթինգը լուծումներից միայն մեկն է, որն առաջարկել էին երկրի իշխանությունները և հանձնաժողովը: Սակայն վերը նշված պատճառները և մաֆիայի հետ պաշտոնյաների կապերը դարձել էին որոշման ընդունման պատճառ: Ալբանիայում վեթինգն անհրաժեշտություն էր ԵՄ անդամակցության թեկնածության պահպանման համար », - նշեց Արփինե Հովհաննիսյանը:

Պատահական չէ, շարունակեց նա, որ վեթինգի արդյունքներով առաջին ազատվածներից մեկը ՍԴ անդամ էր, որը հայտնի էր քրեական աշխարհի հետ իր կապերով:

Ալբանիային 3 տարի էր պահանջվել բնակչությանը նախապատրաստելու համար: Կարևորը՝ երկրում կոնսենսուս կար այդ հարցով: Բուն աշխատանքները սկսվել էին 2017-ին: Վեթինգի պետք է ենթարկվեն ավելի քան 800 պաշտոնայներ և դատավորներ, դատախազներ:

Արդեն կատարվել է 280 գնահատական, 140 գործ է ուսումնասիրվել: 88 պաշտոնյա զրկվել է պաշտոնից: Ալբանիայում վեթինգն անցկացվում է 3 ուղղությամբ՝ մասնագիտական պիտանիություն, եկամուտներ և դրանց համապատասխանում հայտարարագրին, մասնակցություն կազմակերպված հանցավորությանը: Ընդ որում՝ բավական է մեկ լուսանկար հանցավոր աշխարհի հետ կապի հաստատման համար:
Ալբանիայում վեթինգն անցկացնում է անկախ հանձնաժողովը: Զուգահեռ գործում է բողոքարկման հանձնաժողովը և երկու հանրային հանձնակատար, որոնց կարելի է փոխանցել բողոքը: Այս ամենին հետևում է եվրոպական մոնիթորինգային մարմինը:

Արփինե Հովհաննիսյանը շեշտեց, որ այս ամենով հանդերձ՝ Ալբանիան բախվել է բազմաթիվ խնդիրների: Սահմանադրական դատարանը, զրկվելով դատավորներից, դադարել է գործել, մոտ 23 հազար քաղաքացիներ իրենց ճակատագրին են սպասում, արդարադատությունը փաստացի կաթվածահարված է:

«Ալբանիայում գործընթացը շարունակվում է: Եվ այստեղ հարկ է հարց տալ՝ մարդիկ կարո՞ղ են արդյոք անորոշ ժամանակ սպասել դատին կամ խափանման միջոցի որոշմանը: 2018 թվականի հուլիսին Ալբանիայի իշխանությունները օերնսդրական փաթեթ ներկայացրին, որով առաջարկում էին դատավորներին նշանակել հին կարգով՝ այն պատճառով, որ արդարադատությունը կաթվածահարված էր: Ընդդիմությունը վրդովվեց, և փաթեթը ձախողվեց»,- նշեց նախկին նախարարը՝ շեշտելով, որ վեթինգը պետք է դիտարկել որպես բացառիկ և ժամանակավոր միջոց:
«Եվ պետք է պատասխանել հարցին՝ Հայաստանում դրա անհրաժեշտությունն արդյոք կա՞»,- նշեց Հովհաննիսյանը՝ հավելելով, որ շատ հարցեր են ծագում՝ ինչպե՞ս և ո՞վ է իրականացնելու վեթինգը, ի՞նչ անել դատական համակարգի կաթվածահարման սպառնալիքի դեպքում: Եվ եթե Ալբանիայի դեպքում այն տարավ ԵՄ, ապա մեզ ո՞ւր կտանի
, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги: