2019-07-24 17:27
Լրատվական գործակալություններ
Քոչարյանի ունեցվածքը չի ձերբակալվի. Բողոքը մերժվեց
Վերաքննիչը դատարանը մերժեց դատախազության բողոքը․ Ռոբերտ Քոչարյանի գույքի և հաշիվների վրա կալանք չի սահմանվի։
Վերաքննիչ քրեական դատարանում քիչ առաջ ավարտվեց ՀՀ երկրորդ նախագահ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի գույքի և բանկային հաշիվների վրա դրված կալանքի վերաբերյալ դատավոր Աննա Դանիբեկյանի կայացրած որոշման դեմ դատախազության կողմից բերված բողոքի քննությունը։
Դատարանը՝ Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ հեռացել է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու:
Այժմ դատավորը հրապարակում է վերաքննիչ բողոքի վերաբերյալ որոշումը, տեղեկացնում է tert.am-ը: