Արմեն Բադալյան․ Հայաստանում չկա հարցի պատասխանը, թե ինչպիսին է լինելու երկրի զարգացման օրակարգը

Հայաստանում արդեն 1,5 տարի չկա հարցի պատասխանը, թե ինչպիսին է լինելու երկրի զարգացման օրակարգը: Սեպտեմբերի 19-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը:

Նրա խոսքով՝ հիմա Հայաստանում բազմաթիվ թեմաներ են քննարկվում, բայց չեն անդրադառնում հարցերին, որոնք երկրի համար ռեալ նշանակություն ունեն:

«Ինչպիսի՞ երկիր ենք ցանկանում ունենալ 5-10 տարի հետո: Ցանկանում ենք ունենալ Եվրոպայում գոյություն ունեցող խորհրդարանական հանրապետությա՞ն նման երկիր… Թե՞ ցանկանում ենք կառավարման խորհրդարանական համակարգով երկիր լինել՝ նման Ղրղզստանին, ընդունելով արժեքների նրանց համակարգը»,- ասաց Բադալյանը:

Քաղտեխնոլոգը նշեց, որ այսպիսի անորոշ իրավիճակում բավականին կասկածելի է տարբեր կարգի օրինագծերի նախաձեռնումը, քանի որ պարզ չէ, թե դրանք որքանով են կենսունակ լինելու, և արդյոք օգուտ կտան պետությանն ու հանրությանը:

Նա նշեց, որ արմատական փոփոխությունները ևս օգտակար չեն լինի, և այս պատճառով անհրաժեշտ է անցկացնել ավելի խորը վերլուծություն ու ձևավորել սեփական օրակարգը, տեղեկացնում է NEWS.am:

Основная тема:
Теги: