2020-07-18 11:08
Լրատվական գործակալություններ
Արցախում ադրբեջանական ORBITER-3 տիպի անօդաչու թռչող սարք են խոցել
Հուլիսի 18-ին՝ ժամը 06:38-ի սահմանում, պաշտպանության բանակի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները հյուսիս-արևելյան ուղղությամբ խոցել են հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի ORBITER-3 տիպի անօդաչու թռչող սարք: Տեղեկությունը հայտնում է Արցախի Հանրապետության ՊԲ մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ՊԲ-ի առաջապահ ստորաբաժանումները շարունակում են լիակատար վերահսկողության տակ պահել իրադրությունն առաջնագծում և վստահորեն իրականացնել հանրապետության օդային և ցամաքային սահմանների պաշտպանություն, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: