«Հրապարակ». ԲՈԼՈՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԹԻՄԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ԿԱՐԾԻՔ ՈՒՆԵՆ՝ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՁԱԽՈՂՎԱԾ Է

«Հրապարակ» թերթը գրում է. «Ընդդիմությունը հիմնականում լուռ է, քանզի գիտակցում է արտաքին թշնամու դեմ համախմբված հանդես գալու կարևորությունը, բայց շարունակում է կոնսուլտացիաները և ընդդիմության կոնսոլիդացմանն ուղղված քայլերը։ ՀՀ երկու նախկին նախագահներն էլ, չնայած հայտարարել են, որ իշխանության այլևս չեն գալու, սակայն ակտիվ հանդիպումներ են ունենում բոլոր «խաղացողների» հետ։

Հանդիպում են ինչպես հին, այնպես էլ նոր քաղաքական գործիչների հետ։ Տարբեր հարցեր են քննարկվել, մի հարցում բոլոր քաղաքական թիմերը միասնական կարծիք ունեն՝ իշխանությունը ձախողված է, և նրա օր առաջ հեռանալը բխում է երկրի շահերից»:

Aysor.am