Լուցկում ավտոբուս գրաված ահաբեկիչը կալանավորվել է

Լուցկում ահաբեկչի կողմից գրավված ավտոբուսի ուղևորները ազատ են արձակվել այն բանից հետո, երբ ուժայինները գրոհով վերցրել են մեքենան, հայտնում է «112 Ուկրաինա» հեռուստաալիքը:

Ավտոբուսի գրոհումը սկսվել է պայթյունով, այնուհետև պատանդները դուրս են եկել ավտոբուսից: Մարդկանց դուրս գալուց հետո ուժայինները շրջապատել են ավտոբուսը և գրոհով վերցրել այն:

Ուկրաինայի անվտանգության ուժերը կալանավորել են ավելի քան 12 ժամ առաջ Լուցկում ուղևորատար ավտոբուս գրաված ահաբեկչին: Բոլոր մարդիկ ողջ են և նրանց վտանգ չի սպառնում:

Ինչպես գրոհից անմիջապես հետո Twitter-ում գրել է Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովը, ազատված մարդկանց վտանգ չի սպառնում: «Բոլորը ողջ են», - վստահեցրել է նախարարը, տեղեկացնում է News.am-ը։