Եվրամիության երկրները պետք է խուսափեն ներքին սահմանները փակելուց

Եվրամիության երկրները պետք է խուսափեն ներքին սահմանները փակելուց՝ չնայած կորոնավիրուսի դեպքերի աճին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը՝ մեկնաբանելով Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդի հայտարարությունն այն մասին, որ ԵՄ երկրները կարող են վերադառնալ սահմանները փակելու հարցի քննարկմանը:

Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ Եվրահանձնաժողովի կարծիքն այդ հարցում չի փոխվել, և պետք է խուսափել անարդյունավետ սահմանափակումներից:

Նրա խոսքով՝ ցանկացած սահմանափակում պետք է կիրառվի, եթե այն խիստ անհրաժեշտ է:

ԵՄ անդամ երկրները բացել են ներքին սահմանները հունիսի 15-ին:

Պանդեմիայի սկզբին աշխարհում վարակվել է մոտ 18,3 մլն մարդ, մահացել ավելի քան 693 000-ը, տեղեկացնում է News.am։