Հայաստանից 3–րդ ինքնաթիռը մեկնեց Լիբանան

Քիչ անց Լիբանան կուղևորվի հումանիտար աջակցությամբ բեռնված հայկական երրորդ ինքնաթիռը: Տեղեկությունը Facebook–ի իր էջում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը և կից լուսանկարներ է հրապարակել։

«Հայաստանն ու Արցախը երեք թռիչքների արդյունքում Լիբանանին են տրամադրելու ավելի քան 36 տոննա առաջին անհրաժեշտության ապրանքներ, սննդամթերք ու դեղորայք»,–գրել է նա:

Նա նաև հիշեցրել է, որ առաջին երկու թռիչքների միջոցով հայրենիք են տեղափոխվել 56 լիբանանահայեր, իսկ այսօր գիշերը Լիբանանից վերադարձող ինքնաթիռով ևս 45 հոգի կժամանեն Երևան: «Հայաստան են տեղափոխվել մեր այն հայրենակիցները, որոնք Բեյրութում պայթյունի արդյունքում անօթևան ու առանց ապրուստի միջոցների են մնացել, ՀՀ քաղաքացի են կամ ՀՀ քաղաքացու ընտանիքի անդամ, Հայաստանում կեցավայր ունեն»,–տեղեկացրել է նա:

Ավինյանը հավաստիացրել է, որ հայ ժողովուրդը եղբայրական Լիբանանի կողքին է, և մեր օժանդակությունը շարունակական է լինելու, տեղեկացնում է Sputnik Armenia։