2020-08-19 16:36
Լրատվական գործակալություններ
0
Լավրով. Մոսկվային մտահոգում են Բելառուսի ներքին խնդիրներն օգտագործելու փորձերը
Բելառուսի նախագահական ընտրություններն իդեալական չէին, և Բելառուսի ղեկավարությունը դա խոստովանում է: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
Նրա խոսքով՝ Բելառուսում տիրող իրավիճակի մասին Մերձբալթիկայի, Լեհաստանի, ինչպես նաև Եվրախորհրդարանի հայտարարությունները բացառապես աշխարհաքաղաքական բնույթ են կրում:
Նա նշել է, որ Մոսկվային մտահոգում են արտաքին խաղացողների՝ Բելառուսի ներքին խնդիրներն օգտագործելու փորձերը: Նա հույս է հայտնել, որ Բելառուսը կկարողանա ինքնուրույն լուծել իր ներքաղաքական խնդիրները:
Լավրովը կարծում է, որ անթույլատրելի է Բելառուսի իրավիճակը իշխանության և հասարակության միջև երկխոսությանը խոչընդոտելու համար օգտագործելը, տեղեկացնում է News.am-ը։