Մահացել է առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը

Հայտնի բժիշկ, առողջապահության նախկին նախարար Նորայր Դավիդյանը 70 տարեկանում կնքել է իր մահկանացուն: Այս մասին հայտնել է ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի անդամ, ԱԺ նախկին պատգամավոր Լիլիթ Գալստյանը:

«Ցավալի լուր. դժվար է հավատալ, մահացել է տաղանդավոր բժիշկ՝ այրվածքավան, բ.գ.դ., ազնիվ և ազնվական մարդ, մեր գաղափարական ընկերը՝ Նորայր Դավիդյանը: 2003-2007թթ. նա ՀՀ Առողջապահության նախարարն էր, մինչ նոր Հայաստանը ղեկավարում էր Այրվածքաբանության կենտրոնը»,- հայտնել է նա իր Facebook-յան էջում:

Նորայր Դավիդյանը 2003-2007թթ.-ին զբաղեցրել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնը, մինչև իշխանափոխությունը (2018.թ-ի գարուն)ղեկավարում էր Այրվածքաբանության կենտրոնը: ՀՅԴ կուսակցության անդամ էր, տեղեկացնում է Newsarmenia.am-ը: