121 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձավ 47 552

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 121-ով և դարձել 47 552։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 3 692 մարդ, կատարվել է 265 241 թեստավորում, առողջացել են վարակվածներից 42 637-ը (+57)։ Գրանցվել է մահվան 936 դեպք (+6)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվը չի ավելացել (287) , տեղեկացնում է Sputnik Armenia։