374 նոր դեպք. Վարակվածների թիվը դարձել է 48 251

Հայաստանում կորոնավիրուսով վարակվածների թիվը վերջին մեկ օրում ավելացել է 374-ով և դարձել 48 251։ Տեղեկությունը հայտնում է Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ազգային կենտրոնը:

Կենտրոնի տվյալներով` այս պահին փաստացի բուժում են ստանում 3 748 (+131) մարդ, կատարվել է 272 235 (+3913) թեստավորում, առողջացել են վարակվածներից 43 266 (+240)–ը։ Գրանցվել է մահվան 945 (+3)։ Կորոնավիրուսով վարակված, բայց այլ պատճառով մահացածների թիվն անփոփոխ է մնացել` 292, տեղեկացնում է Sputnik Armenia։