2020-10-05 08:30
Լրատվական գործակալություններ
ՀՀ ՊՆ-ն հերքում է Մինգեչաուրի ջրամբարին հարվածելու մասին Ադրբեջանի կեղծ լուրը
ՀՀ պաշտպանության նախարարությունը պաշտոնապես տեղեկացնում է, որ Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները, թե, իբր, Հայաստանի Հանրապետության տարածքից հարձակում է իրականացվել Մինգեչաուրի ուղղությամբ, հերթական կեղծիքն է։
«Հայաստանից Ադրբեջանի ուղղությամբ որևէ տիպի կրակ չի վարվել։ Սա ադրբեջանական կողմի հուսահատական ջղաձգումների հերթական արգասիք է»,- հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։