2020-10-05 19:16
Լրատվական գործակալություններ
Ֆրանսիան ջանքերը մոբիլիզացնում է կրակը դադարեցնելու համար
Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը Twitter-ի իր էջում գրել է, որ իր երկիրը մոբիլիզացնում է ջանքերը Լեռնային Ղարաբաղում ռազմական գործողությունների դադարեցման և բանակցային գործընթացի վերսկսման համար։
Նա նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի շրջանակում հրատապ միջոցառումներ ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ:
«Եվ ես այդ մասին կրկին ասել եմ Հայաստանի և Ադրբեջանի իմ գործընկերներին», - հավելել է ֆրանսիացի նախարարը, տեղեկացնում է Sputnik Armenia-ն: