2020-10-08 09:15
Լրատվական գործակալություններ
Սերգեյ Շոյգուն բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների հետ
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հեռախոսով զրուցել է Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների հետ, քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը, հայտնում է ՌԴ ՊՆ-ն:
«Հոկտեմբերի 7-ի երեկոյան Ռուսաստանի Դաշնության պաշտպանության նախարար, բանակի գեներալ Սերգեյ Շոյգուն հեռախոսով բանակցություններ է վարել Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունների ղեկավարներ Դավիթ Տոնոյանի և Զաքիր Հասանովի հետ»,- ասված է հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ բանակցությունների ընթացքում քննարկվել է Լեռնային Ղարաբաղում ընթացիկ իրավիճակը, տեղեկացնում է News.am-ը: