Հայաստանի խորհրդարանը խստացրել է սահմանափակումները ռազմական դրության ռեժիմի ընթացքում

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի Ազգային ժողովն արտահերթ նիստի ժամանակ երկրորդ և վերջնական ընթերցմամբ հաստատել է մի շարք փոփոխություններ գործող օրենքներում.

Այդ թվում՝

վարչական իրավախախտումների օրենսգրքում և հարակից օրենքներում լրացումներ մտցնելու օրինագիծ (72 կողմ, միաձայն);

ՀՀ Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծ (80 կողմ, միաձայն):

Հիշեցնենք, որ կիրակի՝ սեպտեմբերի 27-ին, Ադրբեջանի Զինուժը, կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի գործող նորմերն ու հակամարտության լուծման խաղաղ բանակցային գործընթացի տրամաբանությունը, կիրառելով հրթիռահրետանային միջոցներ և ավիացիա, հարձակվել է շփման գծի ամբողջ երկայնքի ուղղությամբ՝ թիրախավորելով Պաշտպանության բանակի մարտական դիրքերն ու Ղարաբաղի խաղաղ բնակավայրերը: