2020-10-10 16:32
Լրատվական գործակալություններ
Հունաստանը նույնպես ողջունում է հումանիտար հրադադարը և ավելին «պահանջում»
Հունաստանը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հումանիտար հրադադար հաստատելու որոշումը։ Համապատասխան գրառումը հրապարակվել է Հունաստանի արտաքին գործերի նախարարության Twitter–յան էջում։
Միաժամանակ նշվում է նաև, որ կողմերի միջև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների աջակցությամբ պետք է անհապաղ բանակցություններ սկսվեն հարցի խաղաղ կարգավորումն ապահովելու համար, տեղեկացնում է Sputnik Armenia-ն։