Կարեն ՎՐԹԱՆԵՍՅԱՆ. ՂՈՒԲԱԹԼՈՒԻ ՄՈՏ ՍՊԱՆՎԵԼ Է ԱԴՐԲԵՋԱՆԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԵՐՈՍ ՇՅՈՒՔՈՒՐ ՀԵՄԻԴՈՎԸ

«ՌազմԻնֆո» կայքի համակարգող, տեղեկատվական անվտանգության փորձագետ Կարեն Վրթանեսյանը գրում է.

«Արդեն մի քանի ժամ է՝ ՖԲ-ի ադրբեջանական հատվածում ողբ է. Ղուբաթլուի մոտ սպանվել է Ադրբեջանի ազգային հերոս, գնդապետ Շյուքուր Հեմիդովը։

Հերոսի կոչումը 2016-ի ապրիլյանի համար էր ստացել, երբ 2րդ կորպուսի 706 բրիգադի հրամանատար էր։

Ապրիլյան պատերազմի համար Ադրբեջանի ազգային հերոսի կոչում 3 հոգի էին ստացել. երկուսը հետմահու, մեկը՝ Շյուքուրը, կենդանության օրոք։

Ապրիլյանին աչքի էր ընկել նաև նույն 2րդ կորպուսի հրամանատար Մայիս Բարխուդարովը, ով ստացավ գեներալ-մայորի կոչում [բայց ոչ ազգային հերոսի կոչում, սկզբում սխալ էի գրել]։

Ինչպես գրել է ադրբեջանցի օգտատերերից մեկը՝ «թաք [մենակ] Մայիսը մնաց»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ գերի է ընկել Մայիս Բարխուդարովը։

Panorama.am