Սենատոր Էդվարդ Մարկի. Ամոթ է, որ ԱՄՆ-ն կրկին զիջեց Ռուսաստանի, այս անգամ` ի վնաս մեր հայ ընկերների

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ Էդվարդ Մարկին հանդես է եկել կոշտ հայտարարությամբ` կոշտ քննադատելով ԱՄՆ դիրքորոշումը Ղարաբաղի հարցում:

«Ամոթ է, որ Միացյալ Նահանգները` Թրամփի և Պոմպեոյի ղեկավարության ներքո, մեկ անգամ ևս զիջեցին Ռուսաստանի արտաքին քաղաքական կարևոր գործը, այս անգամ` ի վնաս մեր հայ ընկերների, որոնք Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հարձակումների և շահագործման օբյեկտ դարձան»,- ասվում է Մարկիի հայտարարության մեջ:

«Սա բիծ է այս վարչակազմի վրա, որ նրանք թույլ տվեցին նախագահ Թրամփի ընկեր Էրդողանին հողեր զավթել Հարավային Կովկասում և ծիծաղել ԵԱՀԿ Մինսկի գործընթացի վրա: Իմ մտքերը հայ ժողովրդի հետ են, որն այս ամբողջ արշավի ընթացքում անընդհատ հարձակման է ենթարկվել Թուրքիայի և Ադրբեջանի կողմից, այդ թվում` Սիրիայից օտարերկրյա զինյալների օգտագործման մասին հաղորդագրությունները»,- հայտարարել է սենատորը:

«Ինչպես ես ասացի, Միացյալ Նահանգները պետք է միանշանակ դատապարտեն այս ապօրինի ռազմական արշավը և վերջ տան անվտանգության ապահովման մեր օգնությանն Ադրբեջանին և Թուրքիային: Մենք նաև պետք է պատրաստ լինենք հումանիտար օգնություն տրամադրել, որն այդքան խիստ անհրաժեշտ է հայ ժողովրդին: Չափազանց կարևոր է նաև, որպեսզի մենք շարունակենք աջակցել Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտներին երկրի համար այս դժվար պահին»,- հավելեց նա, տեղեկացնում է News.am: