ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ… ՎԵՐԱԶԻՆՈՒՄ
Միայն ալարկոտն այսօր չի խոսում ընդդիմության ձախողման մասին: Դե, դա հասկանալի է. չկա ավելի հեշտ ու անվտանգ բան, քան ընդդիմության պախարակումը։ Մանավանդ որ առիթներ կան. չես համեմատի ավարտված քաղաքական աշունը այս տարվա քաղաքական գարնան և ամռան հետ, երբ ընդդիմությունը երբեմն փողոց էր դուրս բերում իր տասնյակ հազարավոր կողմնակիցների։