ԻԼՀԱՄ ԱԼԻԵՎԻ ԳԱՂՏՆԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
«Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով Բաքվում ընթացող 7-րդ քաղաքական համաժողովի ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել Իլհամ Ալիևը: Նա ասել է, որ չի հավատում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հնարավորությանը:
«Դեպի նոր աշխարհակարգ» թեմայով Բաքվում ընթացող 7-րդ քաղաքական համաժողովի ժամանակ ուշագրավ հայտարարություն է արել Իլհամ Ալիևը: Նա ասել է, որ չի հավատում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հնարավորությանը:
Գյումրիի և Փարաքարի ընտրությունները մեկնարկ են տալիս Հայաստանում իշխանությունից «Քաղաքացիական պայմանագրի» հեռացման վերջին փուլին: Գլխավոր բանը, որ ցույց տվեցին այս ընտրությունները, հասարակական տրամադրությունների արմատական փոփոխությունն է։
Հայաստանում իշխող քաղաքական թիմը պարբերաբար մեղադրում է ՀԱՊԿ-ին իր դաշնակցային պարտավորությունները չկատարելու մեջ։ Հանրային հեռուստաընկերությանը տված իր վերջին հարցազրույցում Փաշինյանը կրկին արեց դա. ճիշտ է, այս անգամ ավելի զուսպ արտահայտություններով և ավելի մեղմ տոնայնությամբ: Առանց սրտակեղեք հիստերիաների:
Ինչո՞ւ Իլհամ Ալիևը չի շտապում ստորագրել Փաշինյանի հետ արդեն համաձայնեցված խաղաղության պայմանագրի տեքստը։ Այստեղ ամեն ինչ պարզ է, ցավալիության աստիճան պարզ: Ինչո՞ւ պիտի Ալիևը շտապի, եթե հնարավորություն կա Փաշինյանից կորզել էլի որոշ զիջումներ։ Նրա տեղում մի՞թե այդպես չէր վարվի ցանկացած ոք, երբ իր հետ բանակցող անձը, թեկուզ նազուտուզով, բայց ժամանակի ընթացքում համաձայնում է բավարարել բոլոր պահանջները։
Կրկին անդրադառնանք Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրին: Ալիևի դիրքորոշումը հերթական անգամ հիմար վիճակի մեջ դրեց Փաշինյանին։ Վերջինս ամեն կերպ գովազդում էր խաղաղության պայմանագիրը, այնքան էր հպարտանում հնարավոր ստորագրմամբ, որ Երևանը հետ կանգնեց պայմանագրի երկու չհամաձայնեցված կետերի վերաբերյալ իր դիրքորոշումից՝ միջազգային դատական ատյաններից հայցերի փոխադարձ հետկանչի և սահմանին երրորդ ուժերի բացակայության վերաբերյալ։
Նիկոլի հանճարը նոր արգասիք մատուցեց։ Փաշինյանը հայտարարեց, որ ինքը Հայաստանի և Ադրբեջանի միջև հաղորդակցությունների ապաշրջափակման այնպիսի ծրագիր է մտածել, որը 100 տոկոսով կգոհացնի և՛ ադրբեջանական կողմին, և հայկականին: 100 տոկոսով. դրանից պակաս վայել չէ Նիկոլի հանճարին։
Թրամփի ու Մասքի թեթև ձեռքով հայրենի ռուսատյացները հայտնվել են ֆինանսավորման կորստի վտանգի տակ։ Ի՞նչ անել։ Սկզբում նրանք հույսեր էին փայփայում, թե իրենց ֆինանսավորմամբ կզբաղվի կառավարությունը։ Բայց ինչ-ինչ, փող հաշվել Փաշինյանի կառավարությունը կարողանում է, և դժվար թե որոշի ծախսել դա մի թայֆայի վրա, որը վերջին իրադարձությունների լույսի ներքո ցույց տվեց իր քաղաքական սնանկությունը։
Պուտինի և Թրամփի մեկուկես ժամ տևած զրույցը շատերին հույս ներշնչեց, որ հնարավորություն կա առաջիկա ամիսների ընթացքում վերջ տալ Ուկրաինայում ընթացող պատերազմին։ Եվ դրանով իսկ վերջ տալ ոչ այնքան ռուս-ուկրաինական հակամարտությանը, որքան Արևմուտքի և Ռուսաստանի գլոբալ դիմակայությանը։ Դիմակայություն, որը մեծ աղետի եզրին հասցրեց աշխարհը: Դիմակայություն, որի արձագանքն ակնհայտ էր բազմաթիվ այլ տեղային հակամարտություններում։ Հայաստանն ու Արցախը իրենց վրա զգացին դա լիակատար չափով, քանզի Երևանում իշխանության ղեկին այն մարդն է, որի ականջին մշտապես շշնջում էին, թե Ռուսաստանը ուր որ է կփլուզվի, և ինչ-որ փուլում նա լրջորեն հավատաց դրան։
Ինչպես արդեն հաղորդվել է, դատարանը հինգուկես տարվա ազատազրկման է դատապարտել Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին: Հիշեցնենք, որ Հարությունյանը Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարն էր 44-օրյա պատերազմի սկզբից մինչև 2020 թվականի հոկտեմբերի 27-ը. պատերազմական գործողությունների միայն վերջին օրերին, ստացած վիրավորումից հետո նրան փոխարինեց Միքայել Արզումանյանը:
Բարի քեռի Փաշինյանը Վաշինգտոնում ԱՄՆ հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ բարձրացրեց ևս մեկ «նշաձող». հայտարարեց, թե 44-օրյա պատերազմում պարտությունը թույլ է տվել Հայաստանին անկախ ինքնիշխան պետություն կառուցելու հնարավորություն ստանալ: Դե, իսկը Օրուելի ոգով, ո՞նց չհիշես…