Ռուբեն ՄԱՐԳԱՐՅԱՆ

հոդվածներ 512

«ԳԱ»-ի քաղաքական մեկնաբանն է 2002 թվականից։

Կրթությամբ պատմագետ է, աշխատել է «Ռեգնում», «Նոյան տապան» գործակալություններում, «Երկիր» թերթի գլխավոր խմբագիր։

Թեմատիկան. հոդվածներ ներքին և արտաքին քաղաքականության մասին, վերլուծություն, հրապարակախոսություն, ակնարկներ, պատմվածքներ։ Մամուլում ռուս-հայկական հարաբերությունների լուսաբանման համար 2004 թվականին գրանցվել է «Ռուսկի միր» մրցանակաբաշխության հաղթողների ցանկում։

Բոլոր հոդվածները

  • 2024-11-08 09:49
    анализ

    ՇՈՈՒՄԵՆՆԵՐԸ ԶԻՋՈՒՄ ԵՆ ՃԱՆԱՊԱՐՀԸ

    ՀՈԿՈՒ Տխուր է ծիծաղը Քամալայի. Էլ կու-կու չի կանչում գլոբալիստական կկուն: Զարթնի՛ր, հոգնած ընդդիմություն։ Եթե մեր ընդդիմությունը պահպանել է մտքի սթափությունը, ապա պետք է շտապ պատրաստվի արտահերթ ընտրությունների։ Եվ ոչ միայն պատրաստվի, այլև ամեն ինչ անի դրանք նախաձեռնելու, օր առաջ անցկացնելու համար: Չնայած ամեն տեսակի անբարենպաստ գործոններին, այդ թվում՝ եղանակային պայմաններին:

  • 2024-10-30 17:47
    анализ

    «ԻՆՔՆԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ» ՓԱՇԻՆՅԱՆԱԿԱՆ ՁԵՎՈՎ

    Թե ինչ է իրենից ներկայացնում «ինքնիշխանությունը» փաշինյանական ձևով, ակնառու կերպով ցույց տվեցին Կազանում արված կադրերը, որտեղ գերազանց երևում է, թե ինչպես է Իլհամ Ալիևը հրահանգներ տալիս Բայրամովին, Փաշինյանին ու Միրզոյանին՝ Փաշինյանի հետ իր հանդիպումը կազմակերպելու վերաբերյալ։

  • 2024-10-24 09:06
    анализ

    ԲԱՅԴԵՆԸ ՆԱՄԱԿՆԵՐ Է ԳՐՈՒՄ

    Հեռացող Բայդենը նամակներ է գրել Ալիևին ու Փաշինյանին։ Երկու առաջնորդներին, որոնք մտադիր են հավերժ իշխել իրենց երկրներում: Բայց դա չէ գլխավորը։ Բայդենը ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների առաջընթացը։ Հույս է հայտնում, որ խաղաղության պայմանագիրը կհաջողվի կնքել մինչև տարեվերջ։ Ըստ Բայդենի՝ խաղաղության պայմանագրի վերաբերյալ ԱՄՆ-ը ունի որոշակի գաղափարներ, որոնք Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդներին կներկայացնի Մայք Կարպենտերը՝ այդ առնչությամբ Ալիևի և Փաշինյանի կարծիքն իմանալու համար։ Դե, և իհարկե, նամակներում հերթապահ կերպով խոսվում է փոխզիջումների անհրաժեշտության մասին։ Թեև նույնիսկ Ալեն Սիմոնյանը, անգամ Ալեն Սիմոնյանն է խոստովանում, որ Հայաստանն առանց այդ էլ «գերզիջել» է հնարավոր ամեն ինչ…

  • 2024-10-23 08:42
    анализ

    ՀԵԾԱՆԻՎ ՔՇԵԼՈՒ ՕԳՈՒՏԻ ՄԱՍԻՆ

    Միացյալ Նահանգները Երևանից ցանկանում է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության նվազեցման քաղաքականություն և ստանում է դա։ Միացյալ Նահանգներն ուզում է վերահսկել Հայաստանի արտաքին և ներքին քաղաքականությունը, և աստիճանաբար ստանում նման վերահսկողության նորանոր լծակներ:

  • 2024-10-18 10:25
    анализ

    ՀԵԾԱՆՎՈՐԴԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՃԱՆԱՉԵԼ ԱՇԽԱՐՀԸ

    Հեծանվային զբոսանքներն ապարդյուն չանցան. Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ճանաչել աշխարհը: Եվ դա հիանալի՛ է: Կառավարության վերջին նիստում նա հարց տվեց. «Էդ ո՞վ ա թողնելու Բրյուսելում իրա կյանքը, հանդարտ՝ մեր չափանիշներով, գալու, գնա ապրի, ասենք, ենթադրենք, Մովսես գյուղում՝ կրակոցների տակ»։

  • 2024-10-15 09:00
    анализ

    ՆՐԱՆՔ ԶՎԱՐՃԱՆՈՒՄ ԵՆ

    ՀՀ ՊՆ. «Հոկտեմբերի 13-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Աղասի Սերոժի Դալլաքյանի դին՝ հրազենային վնասվածքով: Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն»,- ասված է գերատեսչության հաղորդագրության մեջ:

  • 2024-10-12 09:45
    мнение

    ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ՝ ԱՌԱՆՑ ՄԵՂԱԴՐԱՆՔ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ

    Ի տարբերություն Արփի Դավոյանի՝ իրավաբանական կրթության դիպլոմ չունեմ։ Բայց առանց դիպլոմի էլ հեշտ է տարակուսել՝ տեսնելով, որ Հայաստանում ընթանում է դատավարություն, որում կան մեղադրյալներ, իսկ այ մեղադրանք որպես այդպիսին չկա։ Համենայն դեպս, երեկվա՝ 2024թ. հոկտեմբերի 11-ի դրությամբ։

  • 2024-10-10 09:16
    фон

    ՄԱՅՐԱՔԱՂԱՔՆԵՐ ՆՎԱՃՈՂԸ

    Իհարկե, կարելի է հպարտանալ մեր վարչապետով։ Ինչպե՜ս է իր հեծանիվով նվաճում միջուկային տերությունների փողոցները. Լոնդոն, Փարիզ, Նյու Յորք: Հիմա էլ ահավասիկ՝ Մոսկվա: Ճամփա տվեք ամենքդ. Փաշինյա՛նն է գալիս։

  • 2024-10-08 09:41
    анализ

    ՀԵԾԱՆՎՈՐԴՆԵՐԻ ՀՈՒՍԱԼԻ ՁԵՌՔԵՐՈՒՄ

    Ընդդիմության երկակի չափանիշները հասնում են ծայրահեղության։ Հիմա ահավասիկ հեգնում են արդարադատության նախարարի պաշտոնում Արփի Դավոյանի հնարավոր նշանակումը։ Ինչո՞ւ եք ծիծաղում անուշիկ աղջկա վրա:

  • 2024-10-07 18:42
    анализ

    ԱՎԵԼԻ ՄԵԾ ՊԱՅԹՅՈՒՆԻ ՇԵՄԻՆ

    Մեկ տարի է անցել այն օրվանից, երբ 2023 թվականի հոկտեմբերի 7-ին «Համասը» պատանդներ վերցրեց Իսրայելում։ Հենց դրանով է, ինչպես հայտնի է, այսօր բացատրում Իսրայելն իր գործողությունները։ Դաժան գործողությունները Գազայի հատվածում, որոնց արդյունքում սպանվածների թիվը հասնում է տասնյակ հազարների, իսկ սպանված երեխաների թիվը սպառնում է շուտով գերազանցել առաջին տասնյակ հազարը: