«ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ» Ն.Փ.-Ի, ԻՐ ԿԱՌՈՒՑՈՂԱԿԱՆ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՈՒ ԹՇՆԱՄԻՆԵՐԻ «ԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ»
ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանի շուրթերով հայկական արտաքին քաղաքական գերատեսչությունը հայտարարեց, որ կասկածի տակ է առնում Ռուսաստանի կառուցողական դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացում: Լավ։ Կասկածել ոչ մեկին չես արգելի։ Կասկածներից է, ասում են, սկսվում ճշմարտության որոնումների դժվարին ուղին… Միայն թե՝ հարց. իսկ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում հավաքական Արևմուտքի կառուցողական դերը մեր ԱԳՆ-ը և նրա թիկունքում կանգնած Փաշինյանը կասկածի տակ չե՞ն առնում։