ԻՆՉՊԻՍԻՆ ՈՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆ Է, ԱՅՆՊԻՍԻՆ ԷԼ ՆՐԱ ԾԱՌԱՅԱՆԻՆ Է. ՔՈԼՈՅԱՆԸ ԳՈՐԾՈՒՄ Է «ՆՈՆ ՍՏՈՊ ՍԿԱՆԴԱԼ» ՍԿԶԲՈՒՆՔՈՎ
Մայիսի 20-ին հաղորդագրություն տարածվեց այն մասին, որ Հանրային հեռարձակողի խորհուրդը կարգապահական տույժ է կիրառել Հայաստանի Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Քոլոյանի նկատմամբ: Պատճառը 2024 թվականի սեպտեմբերին գնումների ընթացքում արձանագրված ակնհայտ խախտումներն են։ «Պարզվել է, որ գնման ընթացակարգը կազմակերպվել է առանց գնման առարկայի գնումների պլանում ներառելու և տեղեկագրում հրապարակելու»,- ասված է հաղորդագրության մեջ: