ԱՆԵՐԵՎԱԿԱՅԵԼԻՆ՝ ԱԿՆՀԱՅՏ. ԻՆՉՈ՞Ւ ԷՐ ՊԵՏՐՈՍԸ ԴԻՎՈՏԵԼ «ՀԱՆՐԱՅԻՆ» ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵԹԵՐՈՒՄ
«Հանրային» հեռուստաալիքով փաշինյանական գլխավոր հեռուստալրագրող Պետրոս Ղազարյանին Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանի տված հարցազրույցի մասին որևէ բան գրել ձեռքդ չի գնում՝ Գեղամի հանդեպ ողջ հարգանքով հանդերձ։ Չափազանց շատ աղտեղություններ դուրս թափվեցին հարցազրույցի «սխալ» ընթացքից ակնհայտորեն նյարդայնացած և հազարավոր հեռուստադիտողների աչքի առաջ անպարկեշտության աստիճան մոլեգնած Ղազարյանի ընդարձակ որովայնից, որպեսզի կարողանանք գտնել նրա պահվածքը լիակատար չափով բնութագրելու ունակ խոսքեր։