Մարինա ԳՐԻԳՈՐՅԱՆ

հոդվածներ 486

«ԳԱ» գլխավոր խմբագրի տեղակալ։

Ժուռնալիստիկայում է 1987 թվականից։ Մասնագիտական հետաքրքրությունները. Ղարաբաղյան հիմնախնդիր, Հայոց Ցեղասպանություն, հակամարտությունների կարգավորում և տարածաշրջանային քաղաքական խնդիրներ։ Աշխատել է հայկական և ռուսական մի շարք ԶԼՄ-ներում, կազմակերպություններում և գերատեսչություններում, եղել է Միջազգային ֆրանսիական ռադիոյի (RFI ) թղթակից։ 1995 թվականին առաջադրվել է ՀՀ ԱԺ պատգամավորության թեկնածու։ Ժուռնալիստական մի քանի մրցանակների դափնեկիր է, 2013 թվականին պարգևատրվել է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության «Վաչագան Բարեպաշտ» մեդալով։

1997 թվականից «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ-ի խորհրդի անդամ է։ 2009 թվականից ղեկավարում է «Սովորական ցեղասպանություն» նախագիծը, որն իրագործվում է ՀՀ նախագահի վարչակազմի Հասարակական կապերի և տեղեկատվության կենտրոնի կողմից և որի շրջանակներում ստեղծվում են փաստագրական ֆիլմեր, ինտերնետ-կայքեր և հրատարակվում են գրքեր, նվիրված ղարաբաղյան հակամարտության տարածաշրջանի 1988-1992թթ. իրադարձություններին։

Հետաքրքրությունները. գրականություն, կինո, ճանապարհորդություններ, թարգմանություններ։ Մոսկվայում հրատարակված դետեկտիվ վեպերի հեղինակ է։ Տիրապետում է հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Բոլոր հոդվածները

  • 2024-09-03 19:25
    анализ

    ԱՆԿՈՏՐՈՒՄՆԵՐԸ. ՈՎ ԱՍՈՒՄ Է, ԹԵ ԱՐՑԱԽՑԻՆ ՉԻ ԿՌՎԵԼ, ՍՐԲԱՊՂԾՈՒԹՅԱՄԲ Է ԶԲԱՂՎՈՒՄ

    Եկավ սեպտեմբերը. ամիս, որն ընդամենը 4 տարի առաջ իր հետ բերում էր մեր միանգամից երկու կարևորագույն տոներ։ Եվ ընդամենը 4 տարի անց սեպտեմբերը, նույնիսկ դեռ նոր սկսված, կրկին ալեկոծեց մեր հոգին սարսափելի, անտանելի աղետի, աներևակայելի վշտի, ամենակործան իրադարձությունների զգացումով, որոնց մասշտաբները կբավականացնեին տասնամյակների, բայց դրանք տեղի ունեցան ընդամենը մի քանի տարվա ընթացքում: Եվ այն, ինչ տեղի ունեցավ ընդամենը մեկ տարի առաջ, այս օրերին նոր ուժով այրում է հոգիդ՝ հիշեցնելով այն մասին, թե ինչպես կորցրեցինք մեր Արցախը: Եվ նաև՝ թե ինչ գնով փրկվեցին 120 000 հայի կյանքեր։ Հայ զինվորի հերոսության և անձնազոհության մասին:

  • 2024-08-30 08:43
    анализ

    ՇԵՆԳԵՆԱՅԻՆ ԱԶԱՏԱԿԱՆԱՑՈՒՄԸ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ. Ո՞ՒՄ ՇԱՀԵՐՆ Է ՊԱՇՏՊԱՆՈՒՄ «ՀՀ ԱԳՆ»-Ը

    Շենգենյան համաձայնագրի երկրներ Հայաստանի քաղաքացիների մուտքի վիզաների տրամադրման շուրջ սկանդալային իրավիճակը վաղուց արդեն քննարկվում է սոցցանցերում ու մամուլում։ Դեռևս գարնանը, երբ մուտքի վիզա ստանալ ցանկացողների հոսքը Եվրամիության երկրների դեսպանատներում ավանդաբար կտրուկ աճել էր, բազմաթիվ հրապարակումներ հայտնվեցին գործընթացի աներևակայելի բարդացման մասին։ Լրագրողներն ու քաղաքացիները գրում էին, որ գործնականում անհնար է առցանց օր ու ժամ վերցնել փաստաթղթերը ներկայացնելու համար, որ բոլոր տեղերը ամրագրված են ամառային սեզոնից շատ առաջ, և որ նույնիսկ այն մարդկանց, որոնք նախկինում բազմիցս մեկնել են ԵՄ երկրներ, առանց որևէ հիմնավոր պատճառի մերժում են վիզա տրամադրել:

  • 2024-08-27 09:12
    анализ

    ԱԼԻԵՎԸ ԿԱՋԱԿՑԻ ՆԻԿՈԼԻՆ COP29-ԻՆ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ. ԿՄԵԿՆԻ՞ ԱՐԴՅՈՔ ԱՐԱԲԱՏԸ ԲԱՔՈՒ

    Ամառային սեզոնի ավարտին և ՄԱԿ-ի СОР29 կլիմայական համաժողովի մոտենալուն զուգընթաց իրավիճակն Ադրբեջանի շուրջ և նրա ներսում նկատելիորեն շիկանում է։ Համաշխարհային ԶԼՄ-ներում հաճախակիացել են հրապարակումները որպես ՄԱԿ-ի կարևորագույն իրադարձության անցկացման վայր Բաքուն ընտրելու կասկածելիության մասին՝ էկոլոգիական և իրավապաշտպան տեսանկյունից: Նույնիսկ հայտնի Գրետա Թունբերգն է խոսել, և նույնիսկ բրիտանական BBC-ն սկսեց խստորեն քննադատել Ադրբեջանի իշխանություններին, հաղորդելով երկրում «Ալիև որդու կառավարման ողջ ընթացքում ամենալայնածավալ բռնաճնշումների» մասին:

  • 2024-08-22 09:27
    анализ

    ԳՈՂԸ ԳՈՌՈՒՄ Է՝ ԲՌՆԵ՛Ք ԳՈՂԻՆ, կամ՝ ԿՐԿԻՆ ՈՒԿՐԱԻՆԱՅԻՆ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՏՐԱՄԱԴՐԱԾ ՌԱԶՄԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆ ՄԱՍԻՆ

    Օգոստոսի 16-ի լույս 17-ի գիշերը, ճիշտ և ճիշտ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարած պետական այցի նախօրեին, ռուսական տելեգրամ-ալիքներ արտանետվեց տարածաշրջանային հարցերում քիչ թե շատ բանիմաց ցանկացած մարդու համար իսկապես ֆանտաստիկ «նորություն»։ Առանց աղբյուրին հղում անելու և այլ մանրամասների հաղորդվում էր, թե «Հայաստանն Ուկրաինային հրթիռներ է մատակարարել, որոնց օգնությամբ գնդակոծվել է Ռուսաստանը»: Հաշված ժամեր անց «սենսացիան» սկսեց տիրաժավորվել բավական պատկառելի լսարան ունեցող պարբերականների կողմից, իսկ վաղ առավոտից ֆեյքի թեժ տարածմանը ձեռնամուխ եղան, բնականաբար, ադրբեջանական կայքերը։

  • 2024-08-17 09:20
    текущие события

    ՎԵՐԱԴԱՐՁՆ ԱՐՑԱԽ ՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱ ԱՐՑԱԽՑԻՆԵՐԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՎ. ԻՆՉԻ՞ ՄԱՍԻՆ Է ԽՈՍՈՒՄ ԿԼԱԱՐԸ

    Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դըկոտինյին հերթական անգամ հիշեցրել է արցախցիների վերադարձի իրավունքի մասին: «Եկեք չմոռանանք իրենց հողից վտարված Լեռնային Ղարաբաղի հայերի մասին, որոնց վերադարձի իրավունքը ամրագրված է Միջազգային դատարանի կողմից»,- գրել է նա սոցցանցերում: Մեկ ամիս առաջ ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին էլ հույս հայտնեց, որ պայմաններ կստեղծվեն փախստականների կամավոր վերադարձի համար, նշելով, որ «դրա համար հարկավոր են երկխոսություն և բանակցություններ, որոնց նպատակը պետք է լինի անվտանգության ապահովումն ու նրանց իրավունքների իրացումը»:

  • 2024-07-26 09:23
    анализ

    ԱԼԻԵՎԻ GREENWASHING-Ը. ԻՆՉՈ՞Վ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵԼՈՒ ԼՈՒԻՍ ՄՈՐԵՆՈ ՕԿԱՄՊՈՅԻՆ

    «Դա ամենավտանգավոր բանն է, որ կարող է տեղի ունենալ։ Քանզի դրանով Հայաստանը կօժանդակի և կծառայի ադրբեջանական քարոզչությանը»,- հայտարարեց «ԳԱ»-ին վերջերս տված հարցազրույցում ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ Հիլդա Չոբոյանը, մեկնաբանելով Բաքվում կայանալիք СОР29 համաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորությունը: Ընդամենը երկու շաբաթ անց լուր ստացվեց, որ ՀՀ ԱԳ նախարար Միրզոյանը հրավիրված է մասնակցելու կլիմայի հարցերով ՄԱԿ-ի այդ գլոբալ միջոցառմանը, որի անցկացման իրավունքը Ադրբեջանը ձեռք բերեց փաշինյանական ռեժիմի հետ հերթական ցինիկ գործարքի արդյունքում։

  • 2024-07-09 08:33
    текущие события

    ՀԻԼԴԱ ՉՈԲՈՅԱՆ. ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՐՈՒԹՅՈՒՆԸ ՈՉԻՆՉ ՉԻ ԱՆՈՒՄ, ԵԹԵ ՉԿԱ «ՇԱՐԺԻՉ»

    Իրավունքի և հակամարտությունների կարգավորման փարիզյան «Կովկաս» կենտրոնի ղեկավար Հիլդա Չոբոյանը քաջածանոթ է ընթերցողներին. «ԳԱ»-ում բազմիցս հարցազրույցներ են տպագրվել Լիոնում բնակվող մեր հայրենակցուհու հետ: Այս անգամ նրա հետ զրուցեցինք հայ գերիներին վերաբերող հրատապ թեմաների, կլիմայի փոփոխության Բաքվում կայանալիք ՄԱԿ-ի СОР29 համաժողովի, Սփյուռքի հետ հարաբերությունները վերաձևաչափելու ՀՀ իշխանությունների մտադրության մասին:

  • 2024-07-03 09:30
    анализ

    «ՄԱՈՒԶԵՐԻՍՏ ԱՆԴՈՆ» ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ Է ՊԱՏՐԱՍՏՈՒՄ. ՄԵՂԱՎՈՐ ԵՆ ԲՈԼՈՐԸ, ԲԱՑԻ ԳԼԽԱՎՈՐ ՄԵՂԱՎՈՐՆԵՐԻՑ

    Օրերս իշխող խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը տեղեկացրեց, որ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ հանձնաժողովի աշխատանքի արդյունքները կներկայացվեն օգոստոսի վերջին: Նրա խոսքերով՝ փաստաթղթին ծանոթանալու հնարավորություն կունենան «համապատասխան թույլտվություն ունեցող բոլոր պատգամավորները», իսկ մի որոշ մասը կմնա «գաղտնի» կնիքի ներքո։ «Եթե լինի մաս, որը կարելի է հրապարակել, ապա դա կարվի ԱԺ ամբիոնից»,- հայտարարեց պատգամավորը, դրանով իսկ հաստատելով, որ լայն հասարակայնությունը չի կարողանալու ծանոթանալ ողջ ազգի համար առանց չափազանցության ճակատագրական դարձած իրադարձության մասին հաշվետվությանը: