ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ. Ո՞Վ ԿԱՍԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
1997թ. վերջի-1998թ. սկզբի իրավիճակը կարգավորվեց հօգուտ Արցախի… Պրահայում բանակցություններից առաջ Փաշինյանի ընտանեկան թերթում «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ հրապարակումները հիշողության մեջ թարմացրեցին այն իրադարձությունները, որոնք հաջորդեցին պատերազմի և խաղաղության միջև ընտրության մասին Տեր-Պետրոսյանի հոդվածին (1997թ. դեկտեմբերի 1): Այդ հոդվածից հետո ՀՀՇ առաջնորդը հրաժարական տվեց (1998թ. փետրվարի 3)։ Նրա քաղաքական սանիկն արդեն հանձնել է Արցախը, իսկ հոկտեմբերի 5-ին խորհրդարանի ամբիոնից ունեցած ելույթում շատերը նշմարեցին նաև ինքնիշխան Հայաստանի տարածքը հանձնելու պատրաստակամություն։