Մարինա ՄԿՐՏՉՅԱՆ

հոդվածներ 336

Լեզվաբանական գիտությունների թեկնածու, պարգևատրված է «Մովսես Խորենացի» մեդալով և Երևանի Մամուլի ակումբի պատվոգրով։

Բոլոր հոդվածները

  • 2022-11-30 19:28
    текущие события

    ԲԱԶՄԱՔԱՅԼ ԿՈՄԲԻՆԱՑԻԱ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԻ ՀԱՄԱՐ

    Ավետիսյանը կարեկցանք է հարուցում, իսկ մյուսնե՞րը Պարոն Սորոսի հետևորդները՝ քաղաքացիական հասարակության ցուցանակի ներքո, ակտիվորեն քննարկում են 2016թ. հուլիսի 17-ին ՊՊԾ գնդի տարածքը զավթած ահաբեկչական խմբի պարագլուխներից մեկի առողջական վիճակը: Ավելի վաղ Ազգային ժողովրդավարական բևեռը (ցուցանակ, որի տակ «Սասնա ծռեր» կուսակցությունը 2021թ. հունիսի 20-ին առաջադրվեց ԱԺ-ում) քաղաքական և հասարակական կազմակերպություններին հղված համապատասխան ուղերձ էր տարածել։ Խոսքը Վարուժան Ավետիսյանի մասին է, որը, հիշեցնեմ, համակարգել է «Սասնա ծռեր» խմբի գործողությունները ռազմականացված օբյեկտի զավթման փուլում և զաթումից հետո, ինչի արդյունքում զոհվել են ոստիկաններ Արթուր Վանոյանը, Գագիկ Մկրտչյանը և Յուրա Տեփանոսյանը։

  • 2022-11-23 08:39
    текущие события

    ՈՒՄԻ՞Ց Է ԲԽՈՒՄ ՓԱՇԻՆՅԱՆԻՆ ՍՊԱՌՆԱՑՈՂ ՎՏԱՆԳԸ

    Բռնազավթման պայմաններում «ճիշտ ժամանակն է» զինված ուժերի ատեստավորման համար Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը խոստացավ սեպտեմբերից մինչև դեկտեմբեր ամսական պարգևավճարներ տալ զինծառայողներին՝ աշխատավարձի 30%-ի չափով, իսկ դեկտեմբերին՝ 13-րդ աշխատավարձ: Ավելի ուշ Գլխավոր շտաբը որոշում կայացրեց աշխատավարձի 50%-ի չափով միանվագ պարգևավճարի մասին, սակայն զինծառայողներն առ այսօր չեն ստացել խոստացված գումարը։

  • 2022-11-08 08:31
    анализ

    ԴԻՐՔԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԻ ԱՌԱՋԻՆ ՏԱՐԵԼԻՑԸ

    Կարապետյանի նշանակումից առաջ այլ հրաման էր գործում Սյունիքի և Գեղարքունիքի բռնազավթման առաջին օրերի մասին մենք բազմիցս ամենայն մանրամասնությամբ տեղեկացրել ենք մեր լսարանին՝ առանձնահատուկ ուշադրություն հատկացնելով «Չկրակե՛լ» հրամանին։ Այդ հրամանն արձակողը թույլ է տվել զավթիչների անարգել խորացումը մեր երկրի տարածք և դիրքերի կահավորումը՝ ծանր ռազմական տեխնիկա բերելու համար։ Դիրքային պատերազմը բացառություն դարձավ ընդհանուր կանոնից, ուստի 2021 թվականի նոյեմբերի 14-16-ի իրադարձությունները արժանի են հատուկ խոսակցության, որում այսօր, ինչպեսև մեկ տարի առաջ, դեռ հարցեր են մնացել:

  • 2022-11-02 08:28
    анализ

    ՀԵՐԹԻ Է ԴՐՎԱԾ ԵՐԿՐՈՐԴ ՃԱՆԱՊԱՐՀԱՅԻՆ ՔԱՐՏԵԶԸ՝ «ՊԵՏՈՒԹՅԱՆ ՆՈՐ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ» ԱՆՎԱՆՈՒՄՈՎ

    Փաշինյանը արձանագրեց Հայաստանի Երրորդ հանրապետության փլուզումը… Նոյեմբերին շատ են ամսաթվերը՝ կապված Արցախի Հանրապետության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի 44-օրյա ագրեսիայի հետ. նոյեմբերի 5-ին Շուշիի հանձնումից մինչև կապիտուլյացիայի մասին եռակողմ հայտարարության ստորագրումը նոյեմբերի 9-ին։ Ընթացիկ իրադարձությունների համատեքստում և մոտակա հեռանկարը դիտարկելիս առանձնահատուկ նշանակություն են ստանում այն իրադարձությունները, որոնք հաջորդեցին նոյեմբերի 18-ին ՊՆ բունկերից Փաշինյանի դուրս գալուն։ Հենց այդ օրը նրա ֆեյսբուքյան էջում հրապարակվեց 6 ամսվա համար նախատեսված ճանապարհային քարտեզը 44-օրյա պատերազմի հետևանքների վերացման և զարգացման հուսալի հիմք դնելու վերաբերյալ։

  • 2022-10-25 08:15
    анализ

    ԵՐԿՐՈՐԴ ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻՑ 5 ՐՈՊԵ ԱՌԱՋ

    «Խրախճանք՝ ցեղասպանության նախօրեին» «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը նշել է, որ Հանրային հեռուստաընկերությունը ցույց է տալիս, թե ինչպես են գործում հյուրանոցային համալիրները Ջերմուկ քաղաքում, մինչդեռ բնակչությունը լքում է իր տները, իսկ քաղաքի մատույցներում զինված պահակետեր են տեղադրված:

  • 2022-10-18 20:12
    анализ

    ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԴԻՐՔԱՅԻՆ ՊԱՏԵՐԱԶՄԸ

    Որտեղի՞ց են աճում սողացող բռնազավթման ոտքերը 4 տարի առաջ (2018թ. հոկտեմբերի 25-ին) ժամանելով Երևան՝ այն ժամանակ Սպիտակ տան Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնը հայտարարեց. «Եթե կանխատեսումներն իրականանան և Փաշինյանն ընտրվի վարչապետ, ապա նա շատ ուժեղ մանդատ կստանա և այնպիսի դիրքերում կլինի, որ կկարողանա մի շարք կարևոր քայլեր կատարել: Վճռական քայլեր ձեռնարկելու համար ամենալավ ժամանակահատվածն ընտրություններից անմիջապես հետո է»։ Խոսքը դեկտեմբերի 9-ի արտահերթ ընտրությունների մասին էր։

  • 2022-10-11 19:25
    анализ

    ԿԱՊԻՏՈՒԼՅԱՆՏԸ ՍՏԱՆՁՆԵԼ Է ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ. Ո՞Վ ԿԱՍԻ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՃՇՄԱՐՏՈՒԹՅՈՒՆԸ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ

    1997թ. վերջի-1998թ. սկզբի իրավիճակը կարգավորվեց հօգուտ Արցախի… Պրահայում բանակցություններից առաջ Փաշինյանի ընտանեկան թերթում «Հավաստի աղբյուր» ստորագրությամբ հրապարակումները հիշողության մեջ թարմացրեցին այն իրադարձությունները, որոնք հաջորդեցին պատերազմի և խաղաղության միջև ընտրության մասին Տեր-Պետրոսյանի հոդվածին (1997թ. դեկտեմբերի 1): Այդ հոդվածից հետո ՀՀՇ առաջնորդը հրաժարական տվեց (1998թ. փետրվարի 3)։ Նրա քաղաքական սանիկն արդեն հանձնել է Արցախը, իսկ հոկտեմբերի 5-ին խորհրդարանի ամբիոնից ունեցած ելույթում շատերը նշմարեցին նաև ինքնիշխան Հայաստանի տարածքը հանձնելու պատրաստակամություն։

  • 2022-10-07 18:01
    анализ

    ՊԱՏՐԱՍՏՎՈՒՄ Է ՆՈՐ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ: ՓԱՇԻՆՅԱՆԸ ՁԵՌՆԱՄՈՒԽ Է ԵՂԵԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՈՒԿՐԱԻՆԱՑՄԱՆԸ…

    Հայաստանը փորձում են վերածել նոր հակաՌուսաստանի «Ամերիկան պայքարում է Հայաստանի տարածքային ամբողջականության համար, մենք պետք է հայտարարենք, որ մեզ կգոհացնի անվտանգության ցանկացած համակարգ, եթե դրա երաշխավորը լինի ԱՄՆ-ը»,- օրերս փաշինյանական հեռուստաալիքներից մեկի եթերում հայտարարեց Էդվարդ Անտինյանը, որը չգիտես ինչու իրեն անվանում է քաղաքագետ: Ակնհայտ է, որ արտաքին քաղաքական վեկտորի փոփոխության շուրջ եռուզեռը բորբոքվում է ռեժիմի պարագլխի կողմից, որն իր արևմտյան հովանավորներին ոգևորել է ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հեռանկարով, ինչն ինքնաբերաբար կհանգեցնի Հարավային Կովկասում ՌԴ դիրքերի թուլացմանը։

  • 2022-09-30 13:19
    характеристика личности

    ՏԱՐԵՑ ՔԵՌԻՆ ՈՒԶՈՒՄ ԷՐ ԲՈԼՈՐԻՆ ԽԱԲԵԼ

    Տեր-Պետրոսյանը կոչ արեց կառուցողական երկխոսություն վարել հանցագործի հետ «Ընդդիմության մեծագույն մասը կարծում է, որ եթե Նիկոլից կարողանան ազատվել, ապա մենք կարող ենք խուսափել այդպիսի ցավոտ լուծումներից։ Սա միամտություն է։ Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար։ Ես տեսնում եմ խնդիր՝ այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին։ Իսկ դա հասկանալու համար մենք պետք է տիրապետենք այդ ինֆորմացիային, որի միակ տերը Փաշինյանն է»,- սեպտեմբերի 26-ին Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարեց Լևոն Տեր-Պետրոսյանը։ Ի դեպ հիշեցնեմ, որ երբ 1998թ. փետրվարի 3-ին ազատվեցինք հենց իրենից՝ Տեր-Պետրոսյանից, դա կտրուկ փոխեց իրավիճակը երկրում…

  • 2022-09-29 16:31
    анализ

    Ո՞Վ Է ՄԵՂԱՎՈՐ ՊԱՐՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

    Պատերազմի 3-րդ և 4-րդ օրվա մասին 2020թ. սեպտեմբերի 27-ին սկսվեց թուրք-ադրբեջանական ագրեսիան Արցախի Հանրապետության շփման գծի ողջ երկայնքով։ 3-րդ օրը, Փաշինյանի անմիջական հրամանով, դադարեցվեց կենդանի ուժի համալրումն առաջնագծում։ Մարտական գործողությունների ավարտից և եռակողմ հայտարարության ստորագրումից հետո, 2020թ. նոյեմբերի 19-ին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ, Արցախի հերոս, գեներալ Մովսես Հակոբյանը մամուլի ասուլիս հրավիրեց և այդ որոշումն անվանեց հանցավոր։