Մարինա ՄԿՐՏՉՅԱՆ

հոդվածներ 404

Լեզվաբանական գիտությունների թեկնածու, պարգևատրված է «Մովսես Խորենացի» մեդալով և Երևանի Մամուլի ակումբի պատվոգրով։

Բոլոր հոդվածները

  • 2025-05-09 08:38
    анализ

    ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 33-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԸ. ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՊԵՏՔ Է ՀԻՇԵ՛Լ

    Երբ 2019թ. մայիսի 8-ին Փաշինյանը հայտնվեց հեռուստաէկրաններին, շատերը մտածեցին, թե նա շնորհավորելու է ժողովրդին Շուշիի ազատագրման հերթական տարեդարձի կապակցությամբ, բայց «սիրո և համերաշխության հեղափոխության» առաջնորդը թվարկեց «նոր Հայաստանի» 100 փաստեր՝ շեշտը դնելով «խելացի գոմերի» վրա։ Նա պաթոսով պատմեց զանգվածներին, որ նման շինություններում անասունները հարմարավետ կզգան իրենց՝ 21-րդ դարի առաջադեմ նվաճումների մակարդակով։ Փաշինյանը խոստացավ, որ կառավարությունը կփոխհատուցի փոքր և միջին անասնագոմերի կառուցման ծախսերի 50 տոկոսը, իսկ սահմանամերձ համայնքների բնակիչների համար՝ ծախսերի 70 տոկոսը:

  • 2025-05-08 08:33
    анализ

    ՀՀԿ-Ն ԵՐԲԵՔ ԺՈՂՈՎՐԴԻՆ ՉԻ ԿԵՐԱԿՐԵԼ ԱՆԻՐԱԳՈՐԾԵԼԻ ԽՈՍՏՈՒՄՆԵՐՈՎ: ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԿԱՐՈՂ Է ԿՐԿՆՎԵԼ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՍՑԵՆԱՐԸ…

    Ե՛վ 17 կուսակցությունների «Հայրենիքի փրկության շարժման», և՛«Դիմադրություն» ու «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժումների ակցիաների ժամանակ ՀՀԿ-ն միշտ եղել է պայքարի առաջին շարքերում, սակայն երբեք հանդես չի եկել ռեժիմի տապալման կարգախոսով ակցիաների նախաձեռնողի դերում։ ՀՀԿ-ն երբեք արագ ու անվերապահ հաղթանակ չի խոստացել, իմպիչմենտ չի նախաձեռնել, «Տավուշից Արցախ հասնել» չի խոստացել։ ՀՀԿ-ն երբեք քաղաքական պատրանքներ չի պարտադրել ժողովրդին, նրա ակտիվում բացակայում են ռեժիմից ազատվելու ապարդյուն փորձերը և Փաշինյանին հրաժարական պարտադրելու անիրագործելի ծրագրերը:

  • 2025-05-01 08:34
    анализ

    2018 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 1-Ի ԳԻՇԵՐԸ…

    2018թ.ապրիլի 30-ի լույս մայիսի 1-ի գիշերը Փաշինյանը Ֆեյսբուքում գրառում արեց Սերժ Սարգսյանի մոտ գիշերային խորհրդակցության մասին, որը, հիշեցնեմ, հրաժարական տվեց ապրիլի 23-ին: Փողոցային անկարգությունների պարագլուխն իր կողմնակիցներին հայտնեց, որ հանրապետականները որոշում են կայացրել տապալել իր թեկնածության շուրջ քվեարկությունը: Նա կոչ արեց աջակիցներին առավոտյան հավաքվել Հանրապետության հրապարակում։ Այսօր շատերը մոռացել են այդ օրերի մանրամասները, ուստի մեջբերեմ երբեմնի վերածնված ՀՀՇ կուսակցության առաջնորդ, «Կենտրոն» համայնքի նախկին ղեկավար Արարատ Զուրաբյանի խոսքերը. «Եթե Գագիկ Ծառուկյանը չկանգներ շարժման կողքին, ապա Սերժ Սարգսյանը հրաժարական չէր տա, և պետք չէ խոսել դավաճանության մասին»։

  • 2025-04-24 08:15
    анализ

    ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ, ՈՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է ԱՎԵԼԻ ՔԱՆ ՄԵԿ ԴԱՐ

    Հայոց ցեղասպանությունը համաշխարհային պատմության մեջ միակ ցեղասպանությունն է, որը սկսվել է 20-րդ դարում (1915-1923 թթ.) և շարունակվում է 21-րդում: Ցեղասպանությունը պատմական երևույթ չէ, որի վերաբերյալ տարբեր կարծիքներն ընդունելի են, ցեղասպանությունը ոճրագործություն է, իսկ ոճրագործության նկատմամբ կարող է լինել միայն մեկ վերաբերմունք. պատիժ, իսկ պատժի կիրառման անհնարինության դեպքում՝ դատապարտում, որպես կրկնությունը կանխելու միջոց։ Ոչինչ այնքան չի խրախուսում հանցագործին, որքան անպատժելիությունը, մենք դա գիտենք մեր սեփական պատմության օրինակով:

  • 2025-04-05 08:09
    анализ

    ԳԼԽԱՎՈՐ ՊԱՅՄԱՆԸ

    54 երկրներ և 9 միջազգային կազմակերպություններ շնորհավորեցին Երևանին և Բաքվին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի կապակցությամբ: Ռեժիմի վերնաշերտը շռնդալից տոնում էր «դիվանագիտական հաջողությունը», մինչև որ շնորհավորանքներին հաջորդեցին ադրբեջանական դիրքերի գնդակոծման Բաքվի հնչեցրած կեղծ մեղադրանքները։

  • 2025-04-01 15:25
    анализ

    ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԸ ԳՆԴԱԿՈԾՎՈՒՄ Է ԲՌՆԱԶԱՎԹՎԱԾ ՀԱՅԿԱԿԱՆ ՏԱՐԱԾՔԻՑ, ԴԻՐՔԵՐՈՒՄ ԿՐԿԻՆ ԳՈՐԾՈՒՄ Է ՉԿՐԱԿԵԼՈՒ ՀՐԱՄԱՆԸ

    Մեկնաբանելով ադրբեջանական կողմի կրակոցները, որոնք, ըստ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հավաստիացումների, ուղղված չեն հայկական դիրքերի և սահմանամերձ գյուղերի դեմ, ռազմական փորձագետ Դավիթ Ջամալյանն ընդգծեց, որ հայկական դիրքերում կրտսեր հրամանատարական կազմին արգելված է նախաձեռնություն ցուցաբերել և արձագանքել կրակոցներին: Հայկական կողմը մշտապես հայտարարում է Բաքվի կողմից ագրեսիայի հիմքերի բացակայության մասին, մինչդեռ ագրեսիայի դեպքում կրտսեր հրամանատարական կազմը, ըստ նրա, չի հասցնի ժամանակին ստանալ վերադաս ատյանների համաձայնությունը պատասխան հարվածի և դիրքերի պաշտպանության համար:

  • 2025-03-25 08:18
    анализ

    ԳԺԻ ՏԵՂ ԿԴՆԻ ԻՐԵՆ ՈՒ ԿՍՏՈՐԱԳՐԻ…

    Այսպես կոչված՝ խաղաղության համաձայնագրի 17 կետերի համաձայնեցման առթիվ խոճկորի հրճվանքը հասել է գագաթնակետին. ռեժիմին ծառայող քարոզչամեքենան պնդում է, թե իբր՝ Փաշինյանին հաջողվեց այն, ինչը չի հաջողվել իր նախորդներին 30 տարի շարունակ։ Փաշինյանից առաջ բանակցությունների պատասխանատուներից ոչ մեկը կապիտուլյանտ չի եղել, ուստի չի շտապել բավարարել Ադրբեջանի պայմանները։ Հիշյալ համաձայնագրի տեքստի բացառիկությունն ամփոփված է միայն Ալիևի և Փաշինյանի շահերի համընկնման մեջ։

  • 2025-03-11 08:31
    текущие события

    ԻՆՔՆԱԴԱՏԱՍՏԱՆ ԲԱՔՎՈՒՄ. ԱԼԻԵՎԸ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԻ ԳՈՐԾԸ

    Արցախի Հանրապետության ռազմաքաղաքական ղեկավարության 8 մեղադրյալներից մեկը՝ ԼՂՀ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանը, հաստատել է իր մասնակցությունն Արցախի ազատագրմանը: Նա նշել է, որ անհրաժեշտության դեպքում կարող էր լինել ամենուր, որտեղ ընթանում էր այդ պայքարը. «Այնտեղ, որտեղ չեմ մասնակցել, կարող էի մասնակցել անհրաժեշտության դեպքում»: Բաքվից ստացված տեղեկություններին, իհարկե, վստահել չի կարելի, բայց այս արտահայտությունը շատ ճշգրիտ է բնութագրում մեզ հայտնի Հաղթանակի գեներալին։ Ընդդիմության ճամբարում միմյանց վրա ցեխ շպրտելու իրավիճակի խորապատկերին գեներալի հայտարարությունը կոչված է սթափեցնող դեր խաղալ։ Բոլոր երկրներում զինվորականները ենթարկվում են հրամանին, և գեներալները բացառություն չեն: Հաղթանակի այս գեներալը Փաշինյանի հետ բախման իր պատմությունն ունի։

  • 2025-03-07 08:49
    анализ

    ԱՄԵՐԻԿԱՑԻՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀՈՎԱՆԱՎՈՐՎՈՂ ԲԱՐԵՓՈԽԻՉ ՏԻԿՆԱՅՔ

    Վերջերս ազատ արձակվեց «Ֆազ» մականունով քրեական հեղինակություն Սերգեյ Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվող քրեական հեղինակություն Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամ» մականունով: «Գոլոս»-ն իր լսարանին տեղեկացրել է 2024 թվականի հունիսին մարդաշատ վայրում՝ այլ մարդկանց կյանքի և առողջության վտանգումով կատարված սպանության մասին: Ստեփանյանին ազատ արձակելու որոշումը կայացրել է դատավոր Մասիս Մելքոնյանը: ԶԼՄ-ներում անմիջապես հղումներ հայտնվեցին իշխող քաղաքական շրջանակների հետ Ստեփանյանի կապերին, հիշատակվում էր «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ, նախկին վարչապետ Արամ Զավենիչը։

  • 2025-02-27 08:22
    анализ

    ԿԱՊԻՏՈՒԼՅԱՑԻԱՅԻ ԳԱՂԱՓԱՐԱԽՈՍԸ ՊԵՏՔ Է ՆԵՏՎԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՂԲԱՆՈՑ

    Այսօր հայոց պետականության պահպանմամբ ու զարգացմամբ շահագրգիռ քաղաքական ուժերի օրակարգի թիվ 1 կետը պետք է լինի իշխանությունից Փաշինյանի անցնցում հեռացման հարցը, ՌԴ-ի հետ հարաբերությունների կարգավորումը, Իրանի հետ համագործակցության զարգացման միջոցով անվտանգության իրական համակարգի կառուցումը: Այս օրակարգից դուրս գտնվող ամենը ինքնաոչնչացման ուղեգծի շարունակությունն է։ Փետրվարի 19-ին իշխող վերնաշերտի պարագլուքը հնչեցրեց միջնակարգ դպրոցի մակարդակի մի շարք թեզեր՝ բանավեճի հրավիրելով երկրի քաղաքացիներին 14 կետերի շուրջ: