Մարինա ՄԿՐՏՉՅԱՆ

հոդվածներ 404

Լեզվաբանական գիտությունների թեկնածու, պարգևատրված է «Մովսես Խորենացի» մեդալով և Երևանի Մամուլի ակումբի պատվոգրով։

Բոլոր հոդվածները

  • 2024-10-11 08:24
    анализ

    Ո՞ՒՄ Է ՓԱՇԻՆՅԱՆԸ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԱԼԻԵՎԻՆ

    Սեպտեմբերին Ալիևն ասաց, որ խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է 80 տոկոսով, իսկ հոկտեմբերին խստացրեց հռետորաբանությունը, ընդ որում առանցքային պահանջները կրկնում են 44-օրյա պատերազմից հետո Արցախի Հանրապետության ղեկավարությանը ներկայացվածները, այն է՝ դադարեցնել բանակի զինումն ու համալրումը։ Փաշինյանը կատարեց այդ պահանջները. Արցախից հետ կանչվեցին ՀՀ տարածքում գրանցված զինվորականները։ Օրերս Ալիևը հրապարակավ հնչեցրեց մի պահանջ, որի իրականացման մասին մենք գրել ենք դեռևս 2019 թվականին, արձանագրելով Փաշինյանի բռնաճնշումները Հաղթանակի գեներալների նկատմամբ։ Այն ժամանակ այդ պահանջը գոյություն ուներ բանավոր պայմանավորվածությունների մակարդակով և կատարվում էր դիմակ-շոուների և զառանցական մեղադրանքների միջոցով. լեգենդար 5-րդ բրիգադի հրամանատար գեներալ Մանվել Գրիգորյանին մեղադրեցին զինվորի օրապահիկը գողանալու մեջ, իսկ Տավուշի ամրաշրջանը ստեղծած գեներալ Յուրի Խաչատուրովին մեղսագրեցին սահմանադրական կարգի տապալում (մի խումբ անձանց հետ դավադիր համաձայնությամբ)։

  • 2024-10-09 09:33
    анализ

    «ԱՆԽՈՐՏԱԿԵԼԻ ԱՆԴՈՆ» ԵՎ ԹԻԿՈՒՆՔԻ ԳԾՈՎ ՆԱԽԿԻՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՈՒՆ…

    44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի հաշվետվությունը դեռևս հրապարակված չէ, իսկ քաղաքական շրջանակներում արդեն շրջանառվում են այդ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի մատուցմամբ իրականացված կադրային ջարդի մանրամասները։ Ռեժիմի վերնախավի կադրային քաղաքականության վրա նրա ազդեցությանը կարող է նախանձել Փաշինյանի ականջին շշնջալու հնարավորություն ունեցող յուրաքանչյուր ոք։

  • 2024-10-02 08:28
    анализ

    2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ-2018 ԵՎ 2 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ-2024…

    2018թ. հոկտեմբերի 2-ին գործադիր իշխանության ղեկավարի կոչով տեղի ունեցավ խորհրդարանի զավթումը։ Առիթը կանոնակարգում փոփոխություններ կատարելու վերաբերյալ քվեարկությունն էր, այլ կերպ ասած՝ պատգամավորական կորպուսը գործում էր իր լիազորությունների շրջանակներում։ Հոկտեմբերի 2-ին է Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը նշանակել «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման կողմնակիցների հավաքը Հանրապետության հրապարակում՝ ի նշանավորում բռնապետական ռեժիմի դեմ պայքարի երկրորդ փուլի մեկնարկի: Կազմակերպիչները նախատեսում են, որ ակցիան կհավաքի մոտ 80 հազար մասնակից։ Նույն օրը Փաշինյանը գնալու է խորհրդարան՝ մասնակցելու պատգամավորների և կառավարության հարցուպատասխանի նիստին: Արքեպիսկոպոսն իր կողմնակիցներին հրապարակ է հրավիրել ժամը 18:30-ին, իսկ Փաշինյանի մասնակցությամբ նիստը կսկսվի ժամը 16:30-ին:

  • 2024-09-28 11:46
    анализ

    4 ՏԱՐԻ ԱՆՑ ՀԱՐՑԵՐՆ ԱՎԵԼԻ ՇԱՏ ԵՆ, ՔԱՆ ՊԱՏԱՍԽԱՆՆԵՐԸ…

    «44-օրյա պատերազմի սկզբնական հարվածներից շատ թեժ է եղել Քարվաճառի և Եղնիկների ուղղությամբ: Եղնիկներ յոթ կետով գրոհ է եղել, ավելին, քան Մատաղիսի ուղղությամբ: Ես չեմ բացառում՝ թշնամին իմացել է նաև, որ այդ զորամասերում բարձիթողի վիճակ է եղել: Պատերազմի սկսվելուց մի քանի օր առաջ ՊԲ հրամանատարը ժողով է արել բոլոր գնդերի հրամանատարների հետ ու նշել է, ասել է, որ Մատաղիսի և Ջաբրայիլի գնդերի կողմից է լինելու, եթե պրոբլեմ ունենանք, այդտեղից է լինելու, դա կարող եք Ջալալ Հարությունյանից հարցնել: Այդ ուղղությունների հրամանատարներին նշել է, որ ձեր մոտ է բարդակը, գնացեք զորքը կարգի բերեք… Երբ որ սկսվել են ամենաթեժ մարտերը, Գառնի-1 բարձունքը կարողացել է դիմադրել ընդհամենը 1 ժամ 20 րոպե: Գառնին ամենաբարձր բարձրունքն է՝ իշխող դիրք ունի»,- պատմել է մարտական գործողությունների մասնակից, Մատաղիսի անկման ականատես Ավետիս Ավետիսյանը:

  • 2024-09-24 08:30
    перечень фактов

    ՈՐՊԵՍԶԻ ՀԻՇԵՆՔ…

    2020թ. նոյեմբերի 3-ի գիշերը հակառակորդի ԱՕԹՍ-ների գրոհի հետևանքով զոհվեց Արմավիրի մարզի Սարդարապատ համայնքի բնակիչ Դավիթ Գրիգորյանը: Զոհվելուց քիչ առաջ՝ հոկտեմբերի 4-ին, նա Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի ձեռքից ստացել էր «Արցախի հերոս» կոչում՝ հակառակորդի 15 խոցված տանկերի և ոչնչացված մարտական մեքենայի համար։ Կոչման շնորհումը շեղեց նրան առաջնագծից շատ կարճ ժամանակով։ Դավիթը Տնտեսագիտության համալսարանի ուսանող էր, վերջին մարտն ընդունեց Մարտակերտում, որտեղ զոհվեց մարտական ընկերների հետ։

  • 2024-09-21 08:37
    анализ

    ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 22, 23-ԻՆ ԵՎ ՀԵՏԱԳԱ ՕՐԵՐԻՆ…

    «ՀայաՔվե», «Բաբոն տեր ա», «Մարտական եղբայրություն», «Զանգ», «Կամք», «Բռունցքդ բեր». այս և այլ շարժումների մասին մենք գրել ենք նոր քաղաքացիական հասարակության ձևավորման ողջ ընթացքում։ 2018-ի գարնանը իշխանության հակասահմանադրական զավթումից հետո, երբ փողոց դուրս եկավ սորոսաթուրքական ողջ 5-րդ շարասյունը, թվում էր, թե երկրում քաղաքացիական նախաձեռնություններին վերջ է տրված առհավետ։ Նոր հասարակական կազմակերպությունները, շարժումներն ու նախաձեռնությունները ցույց տվեցին, որ Հայաստանում հնարավոր է ձևավորել ակտիվ քաղաքացիական հասարակություն, որը վարձված չէ ռեժիմի կողմից և կախված չէ պարոն Սորոսի դրամաշնորհներից:

  • 2024-09-19 09:29
    анализ

    ԱՆՑԵԼ Է ՄԵԿ ՏԱՐԻ…

    2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանը սկսեց ռմբակոծել Արցախի Հանրապետության տարածքը։ Դրանից մի քանի օր առաջ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Էրդողանի հետ։ Ընդդիմությունը պնդում է, որ ռեժիմի պարագլուխը տեղյակ է եղել նախապատրաստվող ռմբակոծությունների մասին։ Սեպտեմբերի 20-ին ռմբակոծությունները շարունակվեցին։ Շարունակվում էին նաև նախօրեին Սառնաղբյուր գյուղի ռմբակոծության ժամանակ կորած Նվեր Ղազարյանի (2015թ.ծնված) որոնումները: Նրա եղբայրը՝ 2013թ. ծնված Միքայելը, այդ ժամանակ արդեն զոհվածների թվում էր, սակայն նրա դին չէին կարողանում դուրս բերել գյուղից, որի վրա ռումբերի տարափ էր տեղում:

  • 2024-09-13 08:36
    анализ

    ՕՄԱՐԻ ԱՐԾԻՎՆԵՐԸ ՍԱՎԱՌՆՈՒՄ ԵՆ ԵՐԿՆԱՅԻՆ ԲԱՐՁՐՈՒՆՔՈՒՄ

    Սեպտեմբերի 13-ին լրանում է ՀՀ պետական սահմանի 5 ուղղություններով (Ջերմուկ, Սոթք, Գորիս, Կապան, Իշխանասար) ադրբեջանական ագրեսիայի երկրորդ տարելիցը: Այլ տվյալներով՝ սկզբում ագրեսիան սկսվել է 4, այնուհետ՝ ևս 3 ուղղություններով։ Հարձակողական մարտերի ընթացքում օգտագործվել են «Գրադ» կայանքներ և անօդաչու թռչող սարքեր։ Ագրեսիան, հիշեցնեմ, սկսվեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ԱՄՆ կատարած այցից անմիջապես հետո։

  • 2024-09-10 09:21
    анализ

    ԿԿԱՅԱՆԱ՞Ն ԱՐԴՅՈՔ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ

    Ցեղասպանության պայմաններում տեղահանված Արցախի Հանրապետության քաղաքացիները իշխող վերնաշերտի պարագլխի համար դարձել են մշտական գլխացավանք։ Փաշինյանի վրա խնձոր նետած 71-ամյա արցախցուն բացահայտեցին միանգամից. Ռուբինյանց-2 շենքի շքամուտքում, ուր օգոստոսի 23-ին Փաշինյանը հյուր էր գնացել թիկնապահների շքախմբի ուղեկցությամբ, այդ պահի դրությամբ բնակվում էր միայն մեկ արցախցի՝ 2-րդ կարգի հաշմանդամ Ալբերտ Հարությունյանը։

  • 2024-09-07 09:33
    анализ

    ԻՆՉՈ՞Ւ ՓԱՇԻՆՅԱՆԸ ՉԻ ԿԱՐՈՂԱՆՈՒՄ ԱՐՑԱԽԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻՆ ՁԵՐԲԱԿԱԼԵԼՈՒ ՀՐԱՄԱՆ ՏԱԼ

    Արցախի Հանրապետության երևանյան ներկայացուցչության բակում այս տարվա հունիսին կազմակերպված դիմակների շոուն մնաց շատերի հիշողության մեջ։ «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենան բակից առգրավելու հատուկ նշանակության ջոկատի գործողությունները բեմադրված էին այնպես, ասես խոսքը հանցավոր տարրերի չեզոքացման բարդ ու ռիսկային գործողության մասին էր։ Իրականում պատվիրատուին (Փաշինյանին) շտապ անհրաժեշտ էր շոու՝ Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանի գլխավոր դերակատարությամբ։