Սեփ․Տեղ․

հոդվածներ 1836

Բոլոր հոդվածները

  • 2024-12-06 10:04
    прямой текст

    Արմեն ՀՈՎԱՍԱՓՅԱՆ․ ԳՈՐԾ ՈՒՆԵՆՔ ՀՍՏԱԿ ԳԾՎԱԾ ՈՒ ՔԱՅԼ ԱՌ ՔԱՅԼ ՀԱՇՎԱՐԿՎԱԾ ԿՈՄԲԻՆԱՑԻԱՆԵՐԻ ՀԵՏ

    Շատերին թվում է, թե այն, ինչ անում է Նիկոլ Փաշինյանը, սպոնտան ու հանպատրաստից գործողություններ են, և չունեն ենթատեքստ ու խորքային ասելիք, սակայն միանշանակ է, որ իրականում գործ ունենք հստակ գծված ու քայլ առ քայլ հաշվարկված սխեմատիկ կոմբինացիաների հետ, երբ յուրաքանյուր հաջորդ քայլը նախորդի տրամաբանական շարունակությունն է։ Եթե կարճ՝ Փաշինյանը ոչինչ հենց այնպես չի անում՝ սկսած «ապապետականության», «իրական Հայաստանի» մասին թեզեր տիրաժավորելուց, վերջացրած հեծանիվ քշելը։ Որևէ մեկին չթվա, թե Նիկոլը չգիտի իր քայլի վտանգավորությունը, բնավ, սակայն նա, լինելով օտարածին, ավելի կոնկրետ՝ թուրքական մշակույթի կրող անհատ, ծառայում է պանթյուրքիստ տերերին՝ հստակ կատարելով իր առջև դրված առաջադրանքն ու հստակ մշակված ծրագիրը։

  • 2024-12-05 18:48
    текущие события

    ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ ՃԱՆԱՉՎԵԼ Է 2024Թ. ՏԱՐՎԱ ԲԱՆԿԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ THE BANKER ԱՄՍԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ

    Ամերիաբանկն արժանացել է Հայաստանի 2024թ․ «Տարվա բանկ» մրցանակին Financial Times (FT) ընկերության համաշխարհային առաջատար ֆինանսական լրատվամիջոցի` The Banker ամսագրի կողմից: «Տարվա բանկ» մրցանակաբաշխության հաղթողները հայտնի են դարձել դեկտեմբերի 4-ին Լոնդոնում կայացած հանդիսավոր արարողության ժամանակ: Հեղինակավոր մրցանակը շնորհվում է բարձր արդյունքներ ցուցաբերած ֆինանսական հաստատություններին 127 երկրում, որոնք զգալի աճ են գրանցել՝ միևնույն ժամանակ պահպանելով կայուն հաշվեկշիռ, բարելավելով սպասարկման որակը, ներդրումներ կատարելով տեխնոլոգիաների մեջ և ամրապնդելով իրենց դերը տեղական համայնքներում:

  • 2024-11-30 15:20
    текущие события

    Արտակ ԶԱՔԱՐՅԱՆ․ ՊԵՏՔ Է ՀՈՒՅՍՆԵՐՍ ԴՆԵՆՔ ՄԵԶ ՀԵՏ ՀԱՄԱՏԵՂ ՇԱՀԵՐ ՈՒՆԵՑՈՂ ԲԱՐԵԿԱՄ ԵՐԿՐՆԵՐԻ ՎՐԱ

    ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն և ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 23-ին Ֆլորիդայի Փալմ Բիչ քաղաքում հայտնվեցին տեսախցիկների առաջ՝ ուրախ ժպտալով և սեղմելով ձեռքերը։ ԱՄՆ ընտրություններից մի քանի օր անց Պրահայում, ԵՄ ռազմական պաշտոնյաների և պաշտպանական արդյունաբերության ղեկավարների հանդիպման ժամանակ հիմնական տեսակետն այն էր, որ Թրամփի քաղաքականությունն առայժմ «անկանխատեսելի է» և պարզ չէ թե ինչպիսի տրանսֆորմացիաներ կապրի նաև ՆԱՏՕ-ն:

  • 2024-11-29 12:16
    текущие события

    ԱՄԵՐԻԱԲԱՆԿԸ EUROMONEY ԱՄՍԱԳՐԻ ԿՈՂՄԻՑ ՃԱՆԱՉՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԲԱՆԿՆ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՁԵՌՔԲԵՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ

    Euromoney միջազգային առաջատար ֆինանսական պարբերականն Ամերիաբանկին շնորհել է «Անշարժ գույքի ձեռքբերման լավագույն բանկը Հայաստանում» մրցանակ: Ամերիաբանկն առաջինն է Հայաստանում արժանացել այս մրցանակին: Մրցանակը շնորհվել է առևտրային նշանակության անշարժ գույքի ոլորտում գրանցած գերազանց արդյունքների համար` գնահատելով Բանկի ոչ միայն ֆինանսական հաջողությունները և հաճախորդների սպասարկման բարձր որակը, այլև առաջադեմ տեխնոլոգիական լուծումների և կայուն զարգացման ոլորտում իրականացվող նախաձեռնությունների միջոցով ոլորտը զարգացնելու հանձնառությունը: